Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ
 |1lurer.am|
14:18 - 07 փետրվարի, 2023

Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Չինաստանի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի օդային տարածքում խոցված օդերևութաբանական զոնդի բեկորները վերադարձվեն՝ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Այդ օդապարիկը չի պատկանում ԱՄՆ-ին, այն պատկանում է ՉԺՀ-ին։ Չինաստանի կառավարությունը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»,- նշել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ չինական օդապարիկը նախատեսված էր բացառապես քաղաքացիական նպատակների համար և սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Հիշեցնենք, որ  Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը փետրվարի 2-ին հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկի, որը, ԱՄՆ իշխանության կարծիքով, արձակել է Չինաստանը:

Ավելի ուշ ամերիկացի զինվորականները ԱՄՆ օդային տարածքում խոցել էին հայտնաբերված օդապարիկը, ինչի առթիվ էլ Պեկինը իր բողոքն էր հայտնել Վաշինգտոնին։

Չինաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ նաև հայտարարությամբ՝ նշելով, որ Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կձեռնարկել, եթե ԱՄՆ-ը չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի՝ ի վնաս Չինաստանի շահերի ու արժանապատվության։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել