Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար |armenpress.am|
13:17 - 09 մարտի, 2023

Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում երթևեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար վերսկսվել Է: Ճանապարհը փակվել Էր Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:

Այդ մասին հայտնում  Է «Интерфакс» գործակալությունը: Ըստ Վրաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ մարտի 9-ի (Երևանի ժամանակով) ժամը 01:20-ից Վլադիկավկազ-Լարս բնակավայրի հատվածով թույլատրվել Է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։

Վրաստանում վատ եղանակի պատճառով մարտի 3-ի ժամը 18:40-ից ուժի մեջ էին մտել մեծ բեռնատարների երթևեկության սահմանափակումները։ Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար սահմանափակումները մտցվել էին մարտի 5-ին և չեղարկվել մարտի 8-ին՝ (Երևանի ժամանակով) ժամը 17:00-ից: Ռազմավիրական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել