factor.am: Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում այս պահին 500 հայկական բեռնատար կա կուտակված: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` հավելելով, որ Վրաստանի տարածքում դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացող մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակված։
Վահան Հակոբյանի փոխանցմամբ` Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նրա խոսքով` տեղումների հետևանքով` երթևեկությունը սահմանափակել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
comment.count (0)