ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։ [ՀՀ ԱԳՆ]
Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։ |armenpress.am|
ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին․ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Հիշեցնենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ |factor.am|
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում: |hetq.am|
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:Հարցին, թե ոնց է կարողացել բեռնատարը մտնել բոլոր կողմերից փակ հրապարակ, ոստիկանապետը պատասխանել է, որ վարորդը «քշել է ոստիկանների ուղղությամբ բորդյուրներով»: Նա նշել է, որ ոստիկանների շրջանում վիրավորներ չկան: |news.am|
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի( (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
Մայիսի 9ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը։ [ՔԿ] )։
Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու։[Բագրատ Սրբազան]
Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|
Այսօր 14:24Ալմաթիում Միրզոյանը և Բայրամովը մեկնարկում են բանակցությունները
Այսօր 14:16ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Այսօր 13:51Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է
Այսօր 13:41Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 13:40Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև
Այսօր 12:51ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները |1lurer.am|
Այսօր 12:23Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ |armenpress.am|
Այսօր 12:19Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Այսօր 12:16Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի․Վարդան Օսկանյան
Այսօր 12:07Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|
Այսօր 14:24Ալմաթիում Միրզոյանը և Բայրամովը մեկնարկում են բանակցությունները
Այսօր 14:16ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Այսօր 13:51Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է
Այսօր 13:41Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 13:40Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև
Այսօր 12:51ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները |1lurer.am|
Այսօր 12:23Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ |armenpress.am|
Այսօր 12:19Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Այսօր 12:16Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի․Վարդան Օսկանյան
Այսօր 12:07