քպ-հդ

Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։

«Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում է ստացել, փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին»,– այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վերաբերյալ տեսանյութը և տեղեկությունը տարածվել է սոցցանցերում։ Օգտատերերը հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, ցերեկը։

Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել վարորդին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` ծեծի ենթարկողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն