ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին | arm.sputniknews.ru

ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է բերել համապատասխան մակարդակի, հետո խոսել Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։

«Մեր բանակում ծառայությունը դարձրին 1,5 տարի, այսօր խնդիր ունենք, որ կամավորները սահման են գնում ու, եթե ռուսական ներկայացվածությունը չլինի, ապա ինչպես է Թուրքիայի հետ սահմանները պաշտպանվելու։ Պետք է հասկանալ՝ այս պարագայում ՀՀ բանակը պատրա՞ստ է այդ բեռը վերցնել իր վրա։ Կիլոմետրով նայելու դեպքում մեծ սահման է բացվելու, որը պաշտպանության խնդիր ունի։ Լավ կլինի, որ բանակը կարողանանք բերել այն մակարդակի, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք այդ հարցը լուծել»,- ասաց նա։

Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն