Բելառուսում ամեն ինչ պատրաստ է՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին Թվիթերի պաշտոնական էջում գրել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։
«Սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- հավելել է գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ դեռ երեկվանից սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց համար հարթակ է տրամադրել Բելառուսը։ Սկզբում հայտնի դարձավ, որ Ուկրաինան հաստատել է Գոմելի մարզում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ բանակցությունների անցկացմանը։ Այս տեղեկությունը հայտնեց ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։ Այնուհետև Ուկրաինաի Արտաքին գործորի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն գրեց, որ ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, և չի հաստատում, որ դրանք կանցկացվեն Գոմելում։
Իսկ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին հայտարարեց, որ «այնքան էլ չի հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող այն կայանա»։
Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։