INFOTAG
Տաթևիկ Ռևազյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր.
1988թ., հունվարի 22-ին, ք. Երևան
Կրթություն.
2007-2010թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր
2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա
2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա
Աշխատանքային գործունեություն.
2013-2016թթ.- «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն
2015-2017թթ.- «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր
2017-2018թթ.- «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն
2018թ. հուլիսի 10-ից- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Այլ տվյալներ.
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և դանիերեն լեզուների, հասկանում է շվեդերեն, նորվեգերեն: