ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ են փոխանցել միմյանց՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ «Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ», - ասել է ԱԽ քարտուղարը հավելելով, որ հետաքննությունների արդյունքում պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել։ |news.am| |news.am|
Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ, նշելով՝ չնայած բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելու՛ է խաղաղություն։ «Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ [...] Հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է», - նշված է ուղերձում։
Մայիսի 9-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և մարզի ոլորտային պատասխանատուները կլինեն համայնքի մի շարք բնակավայրերում և կհանդիպեն մայիսի 5-ին տեղացած անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ։ Այցերի ժամանակացույցը՝ Քաղցրաշեն բնակավայր` ժամը 10:00, Մրգանուշ բնակավայր` ժամը 10:40, Աբովյան բնակավայր` ժամը 11։20 և Ջրաշեն բնակավայր` ժամը 12։00։ [Արտաշատի համայնքապետարան]
ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։ 69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։ Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումները։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։ [ՀՀ կառավարություն]
«Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին»,- ինչպես հաղորդում է Factor TV լրատվամիջոցը՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից՝ արձագանքելով դպրոցում այսօր առավոտից կազմակերպված ստորագրահավաքին և դասադուլին։ «Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինը, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց»,-նշվում է նախարարության պատասխանում միաժամանակ տեղեկացնելով՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել։ Նախարարությունը նաև կոչ է արել դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։ |factor.am|
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, այսօր վավերացրել է հազվագյուտ հանածոների մասին ԱՄՆ հետ նախորդ շաբաթ կնքված համաձայնագիրը: ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծման օգտին քվեարկել են 450 հոգանոց ուկրաինական խորհրդարանի անդամներից 338-ը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ «այս պայմանագիրը կուժեղացնի Ուկրաինան»։ |azatutyun.am|
Ռուսաստանի և Չինաստանի նախագահները այսօր Կրեմլում կայացած բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են հրապարակել։ 10 բաժնից կազմված այս փաստաթղթում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն անդրադարձել են ժամանակակից միջազգային քաղաքականության բոլոր առանցքային խնդիրներին։ Կողմերը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Պեկինի և Մոսկվայի միջև ռազմավարական հարաբերությունների հետագ խորացման ուղղությամբ։ «Ռուսաստանն ու Չինաստանը կաջակցեն միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության և կայունության պահպան հարցում», - նշված է փաստաթղթում։ |azatutyun.am|
Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ [ՀՀ ՊՆ]
«ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն ակտիվ նախաքննության փուլում է․ առաջիկայում պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել արդյունքները»։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն նախկին, ներկա պաշտոնյաներ, որ ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել են կամ գործով ունեն կարգավիճակ, Վարդապետյանը պատասխանեց. «Գործի մի դրվագով՝ 2 միլիոն դոլարի չափով ունենք հեռանկարային քննություն քրեական հետապնդման մասով, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել, այդ թվում՝ պաշտոնյաներ»: |azatutyun.am|
Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Այսօր 12:02Պաշտպանության նախարարը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Այսօր 11:47Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր. Կոպիրկին |azatutyun.am|
Այսօր 11:33Հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Այսօր 11:19Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով
Այսօր 10:49Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և բարձաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
Այսօր 10:43Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
Այսօր 10:27Ադրբեջանը փոխանցել է խախտումների վերաբերյալ տեղեկություններ. պարզվել է՝ խախտումներ չեն եղել. ԱԽ քարտուղար |news.am|
Այսօր 10:18Ի հեճուկս բոլոր սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյանի ուղերձը
Այսօր 10:04Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան |factor.am|
22:34 - 08 մայիսի, 2025Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Այսօր 12:02Պաշտպանության նախարարը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Այսօր 11:47Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր. Կոպիրկին |azatutyun.am|
Այսօր 11:33Հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Այսօր 11:19Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով
Այսօր 10:49Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և բարձաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
Այսօր 10:43Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
Այսօր 10:27Ադրբեջանը փոխանցել է խախտումների վերաբերյալ տեղեկություններ. պարզվել է՝ խախտումներ չեն եղել. ԱԽ քարտուղար |news.am|
Այսօր 10:18Ի հեճուկս բոլոր սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյանի ուղերձը
Այսօր 10:04Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան |factor.am|
22:34 - 08 մայիսի, 2025