Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը:
«Արտակարգ նորություն Միացյալ Նահանգներից: ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակել Արցախի Հանրապետության ճանաչման օր»,- ասված է գրառման մեջ։
comment.count (0)