Երեւանի ավագանու որոշմամբ՝ Հայաստանի կույրերի միավորումն ազատվեց 3 միլիոն 244 հազար դրամի գույքահարկից |armtimes.com|
17:04 - 28 ապրիլի, 2020

Երեւանի ավագանու որոշմամբ՝ Հայաստանի կույրերի միավորումն ազատվեց 3 միլիոն 244 հազար դրամի գույքահարկից |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու որոշմամբ՝ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունն ազատվեց 3 միլիոն 244 հազար 259 դրամից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կազմակերպությունը չունի ֆինանսական միջոցներ եւ գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, որի հետեւանքով չի կարողանում կատարել գույքահարկի հարկային պարտավորությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Երեւան քաղաքի ավագանին որոշել է սեփականության իրավունքով միավորմանը պատկանող Ավ. Իսահակյան փողոցի 18/3, 16 hամար 3/3, 16 hամար 3/2, 16ա, 16ա hամար 28 եւ 18, ինչպես նաեւ Վարդանանց փողոցի 109 հ. 37 եւ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն՝ ազատելով գույքահարկի վճարումից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել