Զվարթնոց»-ի ուղևորների թիվն առաջին անգամ գերազանցեց 3 միլիոնը. ՀՀ ժամանած ուղևորներին անակնկալ մատուցվեց |tert.am|

10:27 - 30 դեկտեմբերի, 2019

tert.am։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորների թիվն առաջին անգամ գերազանցեց 3 միլիոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Այդ առիթով Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին անակնկալ մատուցվեց՝ խորհրդանշական խմիչք, քաղցրավենիք և երաժշտություն:

«Վերջին 4 տարիների կտրվածքով՝ 50-ից ավելի տոկոս գերազանցում է ուղևորահոսքը», - նշեց Սաթենիկ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասաց նաև, որ Հայաստանի ճանաչվածության համար աշխատանքներ են տարվում, որոնք ավելի մեծ թափով իրականացնելու դեպքում ավելի շատ ուղևորներ կլինեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել