AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով
09:11 - 09 հոկտեմբերի, 2019

AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով

aysor.am։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել