ՀՀ նախագահի չստորագրած օրինագծերը կքննի ՍԴ-ն |news.am|
15:50 - 24 ապրիլի, 2020

ՀՀ նախագահի չստորագրած օրինագծերը կքննի ՍԴ-ն |news.am|

news.am: ՍԴ-ն բանավոր ընթացակարգով ապրիլի 28-ին կքննի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: ՀՀ նախագահը չէր ստորագրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը եւ այս տարվա փետրվարին դիմել էր Սահմանադրական դատարան:

Արմեն Սարգսյանը վիճարկում է օրենսգրքի՝ ծառայողական գաղտնիքին վերաբերող փոփոխությունը եւ դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել