Պուտինը ՌԴ-ի եւ Ուկրաինիայի «ընդհանուր քաղաքացիության» ստեղծման հեռանկար Է տեսնում |armenpress.am|
13:02 - 29 ապրիլի, 2019

Պուտինը ՌԴ-ի եւ Ուկրաինիայի «ընդհանուր քաղաքացիության» ստեղծման հեռանկար Է տեսնում |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել Է՝ խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հեռանկարների մասին: Ռուսաստանի ղեկավարը հույս ունի, որ իրեն կհաջողվի համաձայնության գալ ուկրաինացի քաղաքական գործչի հետ, եթե արծարծվի ընդհանուր քաղաքացիության հարցը:

Բոլոր ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր հանձնելու պատրաստականության վերաբերյալ Զելենսկու արտահայտությունները Պուտինը գնահատել Է «շատ լավ» ֆրազով: «Դա խոսում Է այն մասին, որ մենք, հավանաբար, կգանք համաձայնության, որովհետեւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-հավելել Է նա, պարզաբանելով, որ նկատի ունի երկու երկրների ժողովուրդների ընդհանրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել