Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը և Սի Ծինփինը հեռախոսազրույցում դատապարտել են Իսրայելի գործողությունները

 |factor.am|

Պուտինը և Սի Ծինփինը հեռախոսազրույցում դատապարտել են Իսրայելի գործողությունները |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը դատապարտել են Իսրայելին Իրանին հարվածելու համար և համաձայնել են, որ անհրաժեշտ է լարվածությունը թուլացնել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլը երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, գրում է Reuters-ը։ Պուտինը և Սին «խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի այլ նորմեր»,  այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը։ «Ե՛վ Մոսկվան, և՛ Պեկինը հիմնարար կերպով կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ներկայիս իրավիճակի և հարցերի ռազմական լուծում չկա։ Այս լուծումը պետք է ձեռք բերվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»։ Չինաստանի ղեկավարը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ տարածաշրջանում «հատուկ ազդեցություն» ունեցող «խոշոր երկրները» պետք է ակտիվացնեն դիվանագիտական ​​ջանքերը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։ «Պատերազմող կողմերը, մասնավորապես Իսրայելը, պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն կրակը՝ կանխելու համար լարվածության սրման ցիկլը և վճռականորեն խուսափեն պատերազմի տարածումից», – ասել է Սի Ծինփինը։ Նա նաև հորդորել է ջանքեր գործադրել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար՝ կոչ անելով Իսրայելին և Իրանին նպաստել այլ երկրներից քաղաքացիների տարհանմանը։ Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին չմիանալ Իսրայելի ռմբակոծություններին։ Վերջին օրերին Պուտինը կապի մեջ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդել պատերազմող կողմերի միջև։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
20:21 - 19 հունիսի, 2025
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «լուծում գտնել» պատերազմին և նույնիսկ հանդիպել Զելենսկիի հետ |azatutyun.am|

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «լուծում գտնել» պատերազմին և նույնիսկ հանդիպել Զելենսկիի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «գտնել լուծում» Ուկրաինայի դեմ իր պատերազմին և նույնիսկ հանդիպել Ուկրաինայի առաջնորդի հետ: Այդ հայտարարությունն արվել է այն պահին, երբ Կիևում Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ «Պետք է գտնենք մի լուծում, որը ոչ միայն կավարտի ներկայիս հակամարտությունը, այլև կստեղծի պայմաններ, որպեսզի նմանատիպ իրավիճակները երկարաժամկետ հեռանկարում չկրկնվեն», - հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը: Նա նշել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել հունիսի 22-ից հետո: Այս ամսաթիվն էր նա նախկինում նշել որպես ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման կարևոր փուլ։ Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հավելել է, որ ինքը միայն «վերջնական փուլում» կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսական վերջին հարձակումը նախագահ Զելենսկին անվանել է «մաքուր ահաբեկչություն» և մեղադրել Պուտինին։ «Ամբողջ աշխարհը, ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է վերջապես արձագանքեն այնպես, ինչպես քաղաքակիրթ հասարակությունները արձագանքում են ահաբեկիչներին», - ասել է Զելենսկին։
11:31 - 19 հունիսի, 2025
Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը |news.am|

Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը |news.am|

news.am: ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը։ Իսկ Թրամփը Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ։ Երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 50 րոպե։ «Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, կամ ավելի ճշգրիտ՝ 50 րոպե։ Այն տեղեկատվական էր, անկեղծ և ամենակարևորը՝ շատ օգտակար»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահը Թրամփին պատմել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման գործընթացի ընթացքի մասին։ «Զրույցի ընթացքում մեր նախագահը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Մեր նախագահը նշել է, որ այս օրերին տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, այդ թվում՝ ծանր վիրավորների և 25 տարեկանից փոքր ռազմագերիների: Ուկրաինան նաև ընդունել է զոհվածների մարմինների երկու խմբաքանակ», - նշել է Ուշակովը։ Նա նաև նշել է, որ Պուտինը ԱՄՆ նախագահին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության՝ Իսրայելի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին։ Ռուսաստանի նախագահը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Կիևի բանակցությունները հետ հունիսի 22-ից հետո։ «Ռուսաստանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցություններն ուկրաինացիների հետ, ինչպես որ պայմանավորված է, հունիսի 22-ից հետո: Դոնալդ Թրամփն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը և կրկին նշել է իր շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի հարցում», - ասել է Ուշակովը։
20:31 - 14 հունիսի, 2025
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ

 |factor.am|

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին ՝ իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանում: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ: Ռուսական կողմն ամեն կերպ աջակցել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերին, առաջ է քաշել կոնկրետ նախաձեռնություններ՝ ուղղված փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելուն: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ապաէսկալացմանը: Իսրայելի վարչապետի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը շեշտել է բանակցային գործընթացին վերադառնալու և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ծառայություններ մատուցել՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:31 - 13 հունիսի, 2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ |azatutyun.am|

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօր ավելի քան մեկ ժամ շարունակված հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներն ու Իրանի խնդիրը։ «Պուտինն ասաց, որ ստիպված է պատասխանել ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ նախօրեին Ղրիմի կամրջի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հավելելով, որ կամուրջը վնասներ չի կրել։ Ուկրաինայի ԱԱԾ-ն երեկ տարածած հաղորդագրությամբ պնդել էր, որ պայթյունը լուրջ վնաս է հասցրել կամրջին, որն այժմ փաստացի «վթարային վիճակում է»։ Սպիտակ տան ղեկավարը, որ ընտրությունից առաջ խոստացել էր արագորեն վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին, այսօր՝ Պուտինի հետ զրույցից հետո, փաստել է, որ խաղաղությունը մոտ չէ։«Լավ զրույց էր, բայց ոչ այնպիսի զրույց, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը», - գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում։ Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Թրամփն ասել է, թե Պուտինը համաձայնել է աջակցել դրա շուրջ տարաձայնությունների կարգավորմանը։ «Մենք քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ որոշում կայացնելու համար Իրանին տրված ժամանակը սպառվում է»,- գրել է Թրամփը, հավելելով, - «Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կարծում եմ՝ մենք համակարծիք ենք այս հարցում»։ «Նախագահ Պուտինը նշել է, որ պատրաստ է մասնակցել Իրանի հետ քննարկումներին, և որ գուցե դա կարող է օգնել արագ լուծել խնդիրը», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի առաջարկներն անընդունելի են և հակասում են Թեհրանի շահերին:
21:37 - 04 հունիսի, 2025
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին
 |factor.am|

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ու Սադիր Ժապարովին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ «ԵՏՄ երկրները կշարունակեն ընդլայնել կառուցողական բազմակողմ համագործակցություն բոլոր հնարավոր ձևերով՝ ի շահ ժողովուրդների բարօրության, Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման»։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից:
14:48 - 29 մայիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025
ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին
 |tert.am|

ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին |tert.am|

tert.am: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են բարեկամական և դաշնակցային բնույթ. երկու երկրների համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում: «Վստահ եմ` համատեղ ջանքերով  կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական  համագործակցությունը և գործընկերությունը միջազգային հարցերի շուրջ: Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և շարունակում Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին»,- ասված է ուղերձում:
13:30 - 27 մայիսի, 2025
Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխոչընդոտի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։  «Ես կարծում եմ՝ կա ինչ-որ բան անելու հնարավորություն, և եթե այդպես վարվենք (ընդլայնենք պատժամիջոցները), ապա կարելի է ամեն բան շատ ավելի վատթարացնել», - բացատրել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի ունենա»։ Թրամփը նաև նշել է, որ իր համոզմամբ՝ Պուտինը խաղաղություն է ցանկանում։ Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ «Թրամփը հիշեցրել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, սակայն ինքն անձամբ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության», - ասել է Ուշակովը։
12:12 - 20 մայիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ
 |tert.am|

Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth սոցիալական ցանցի իր էջում առաջին մեկնաբանությունն է արել :  «Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե ​​դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես: Ես այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին նախագահ Պուտինին զանգից անմիջապես հետո ինձ հետ ունեցած զրույցի ժամանակ։ Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ շահագրգռված է բանակցություններ վարելու հարցում։ Թող գործընթացը սկսվի»,-գրել է Թրամփը:
22:05 - 19 մայիսի, 2025
Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին Թուրքիայում
 |azatutyun.am|

Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին Թուրքիայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակցություններին: Այս մասին ասվում է Թուրքիա մեկնող ռուս բանակցողների և փորձագետների կազմի մասին Կրեմլի հայտարարության մեջ: Համաձայն այդ հայտարարության՝ Պուտինը մայիսի 14-ին ստորագրել է հրաման, որով ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են չորս բանակցողներ և չորս փորձագետներ։ Պուտինը այդ կազմում ներառված չէ։ Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որը երկու կողմերի միջև բանակցություններին մասնակցել է 2022 թվականին, պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին՝ Պուտինի օգնականը, որը նույնպես մասնակցել է բանակցությունների վերջին փուլին ավելի քան երեք տարի առաջ: Բանակցողներից է նաև Իգոր Կոստյուկովը՝ Գլխավոր հետախուզական վարչության տնօրենը, որը պաշտոնապես ներկայացվել է որպես Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի այն մասին, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ: Կրեմլի պատվիրակության մասին տեղեկությունից հետո ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս չի մեկնի Թուրքիա: Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դիտարկում է այնտեղ կանգառի հնարավորությունը Մերձավոր Արևելքի իր ներկայիս ուղևորության ժամանակ:
09:24 - 15 մայիսի, 2025