hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր նշանակված էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության այլ նախկին պաշտանատար անձանց վերաբերյալ դատական նիստ, որը, սակայն տեղի չի ունենա։

Դատավոր Վահե Միսակյանի կազմից  հայտնեցին, որ նիստի հետաձգման պատճառը Սերժ Սարգսյանի պաշտանների դիմումն է։

Սարգսյանի պաշպաններից Ամրամ Մակինյանն օրեր առաջ տեղեկացրել է, որ, պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է։

Գործով առաջին դատական նիստը եղել է բազմամարդ, մինչ նիստի մեկնարկն ու դրա ամբողջ ընթացքում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել դատարանի դիմաց։