Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, որում ասված է․   «Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:   Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:   Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:   Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել են մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք: Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:   Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս: Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:   Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը: Փա՛ռք մեր հերոսներին»:
12:02 - 09 մայիսի, 2025
Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին: Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին, Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,- գրված է հաղորդագրության մեջ:
12:27 - 08 մայիսի, 2025
«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի
 |azatutyun.am|

«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, հենց դրա հարամ էլ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում, «Ազատության» հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է, դրա համար էլ հստակ ծրագիր կա։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, Թովմասյանն այսօր ասաց, որ տեղյակ չէ։ «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել», - երեկ ասել էր Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագաը նաև նշել էր, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի: Վարչապետին անվստահություն հայտնելու համար պատգամավորների ներկայացրած ԱԺ որոշման նախագծում պետք է լինի նաև նոր վարչապետի անունը։
16:06 - 25 ապրիլի, 2025
Ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ». Սերժ Սարգսյան

Ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է նրա ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց նկատմամբ իրականացված այդ հրեշավոր հանցագործության համար, չեն կարող վկայություն տալ այն դժոխային ճանապարհի և տանջալից մահվան մասին, որ սեփական հայրենիքում ենթարկվել են 110 տարի առաջ: Նրանք չեն կարող, իսկ մենք՝ արժանապատիվ հայերս, քաղաքակիրթ մարդկության հետ միասին պարտավոր ենք դառնալ նրանց ձայնը և հնչել ավելի ու ավելի բարձր: Ոչ մի հանցագործություն չպետք է մնա անպատիժ։ Ոչ մի ժողովուրդ չպետք է կրի չիրականացված արդարադատության ծանրությունը։ Ավելի քան մեկ դար անց մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունները ցույց են տալիս, թե ուր կարող են տանել հանցավոր լռությունն ու անտարբերությունը։ Մենք իրավունք չունենք լռելու, առավել ևս՝ մոռանալու, իսկ ուրացողները կամ ցեղասպանությունը կասկածի տակ դնողներն ուղղակիորեն մեղսակից են դառնում այդ ոճրագործությանը: Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև և երախտագիտությամբ հիշում մարդկային արժանապատվության ու կյանքի համար պայքար մղած մեր նահատակ և վերապրած հերոսներին: Թուրքիայի պետական քաղաքականությունն առ այսօր հիմնված է ժխտողականության, պատմական փաստերի աղավաղման և ճշմարտության դեմ քարոզչության վրա, մինչդեռ ճշմարտության հետ խիզախորեն առերեսումը, արդարության պաշտպանությունը միայն կարող է Թուրքիային դիրքավորել որպես համամարդկային արժեքներին հաղորդակից՝ քաղաքակիրթ և պատասխանատու պետություն, որը պատրաստ է հաղթահարելու իր պատմության մութ էջերը՝ հանուն խաղաղության, հաշտեցման և կայունության։ Այդպիսով կփակվի մի դաժան էջ՝ ոչ թե մոռացության, այլ արդարության միջոցով։ Թուրքական կառավարությունը պետք է հասկանա, որ արդարությունը չի կարող անհետանալ պատմական հուշարձանների ստվերում, քանզի այն չափազանց խոսուն է, և եթե նայի իր շուրջը, կտեսնի, որ ճշմարտությունն ապրում է ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հարյուր հազարավոր վկայություններում, օտարերկրյա դիվանագետների, բազմաթիվ վավերագրողների ձեռագրերում, Արևմտյան Հայաստանի երբեմնի հայաբնակ քաղաքների ու գյուղերի հայակերտ շինություններում, լքված ու ավերված եկեղեցիների քարերի հայատառ վիմագրություններում, Թուրքիայի առանձին մտավորականների համարձակ խոսքերում... 2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը: Մեզնից շատերը հիշում են, թե ինչպիսի հավաքական ուժ, կազմակերպվածություն և համահայկական միաբանություն կար ընդամենը մեկ տասնամյակ առաջ՝ 2015 թվականին, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ օրերին Հայաստանը դարձել էր պատմական արդարության պահանջի բարձրաձայնման, քաղաքակիրթ մարդկության հետ միասին ցեղասպանությունը վերապրածների հիշատակի արժանապատիվ հարգման և ցեղասպանությունների դեմ պայքարի համաշխարհային հարթակ: Դա պարզապես 100-րդ տարելիցը նշելու արարողություն չէր, այլ հստակ ձևակերպված օրակարգ, որն ամրագրվեց համահայկական հռչակագրով: Այդ հռչակագիրը, որպես ազգային միասնական կամքի արտահայտություն, պետք է մնա Հայաստանի Հանրապետության օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը: Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն: Սեփական աթոռապաշտությունը վեր չէ համահայկական կամքից ու պատվախնդրությունից: Ազգային շահերն ուրացող և պետության գոյությունը վտանգի տակ դրած իշխանությունները պետք է հեռացվեն, քանզի պետականության կորստի ամենակարճ ճանապարհն անցնում է սեփական իրավունքներից ու արժանապատվությունից, արդարության համար պայքարից հրաժարվելու և պատմական հիշողությունը ջնջելու միջով։ Հետևաբար՝ ՀԻՇԵԼԸ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է, ՊԱՀԱՆՋԵԼԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՊԱՅՔԱՐԵԼԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»։
11:29 - 24 ապրիլի, 2025
Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության |armenpress.am|

Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը և բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։  Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։  «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության»,- նշեցին դատախազությունից: Սերժ Սարգսյանին 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:  Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ 2024 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահին և գործով անցնող մյուս անձանց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ վերացվել էին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։ 
17:26 - 18 ապրիլի, 2025
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հիշեցնենք, որ ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանը մայիսին արդարացրեց նախկին նախագահին՝ հերքելով դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։ Ավելի ուշ գլխավոր դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան։ 
14:10 - 12 մարտի, 2025
Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ սրա վերաբերյալ մի քանի ժամվա ընթացքում երեք գրառում է կատարել.  «Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»։ Հաջորդ գրառման մեջ նշել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:  Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»։ Երրորդ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»: Այսպես Նիկոլ Փաշինյանը  արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին:  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։ «Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:
10:15 - 10 մարտի, 2025
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ իրենց և ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա:  Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների, խզման վերաբերյալ հարցին:  «Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,–ասաց Մամիջանյանը:  Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ:   «Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց նա:   
12:48 - 06 մարտի, 2025
«Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան». Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ

«Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան». Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ

Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ուղերձում։ «Հիշողությունը մեր ուժն է դիմակայելու վերահաս վտանգներին, վերանորոգվելու կորուստների ցավից, խուսափելու անցյալի սխալներից, վերարժևորելու ներկան, հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին, պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար: Հիշողությունը առաջ գնալու մեր ուղենիշն է. Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը: Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին: Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը, չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը, թոթափելու անտարբերությունը, հաղթահարելու վախերը, չկորցնելու զգոնությունը, անվրեպ հաշվարկելու վտանգները, կրկին հասնելու հաղթանակի: Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։ Մենք հիշում ենք»:
09:36 - 20 փետրվարի, 2025
Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել․ Սերժ Սարգսյան

Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։   «Այսօր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրը, երախտագիտությամբ հիշենք և արժանին մատուցենք հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր: Նրանք իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով, անասելի դժվարություններ հաղթահարելով, պատերազմում փառավոր հաղթանակներ կերտելով՝ կայացրին մեր անկախ պետականության պատվարներից մեկը՝ Հայոց բանակը: Փա´ռք և պատի´վ նրանց:   Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է:   Ոչ հեռու անցյալում ես խոսել եմ այս գործում հաջողության հասնելու համար մի քանի պարզ ճշմարտություններ ազգովին արձանագրելու և ընդունելու մասին, որոնք այսօր էլ արդիական են:   Երբ խոսում ենք բանակի դերի և նշանակության մասին, պետք է չմոռանանք, որ այն կոչված է ոչ միայն մեր պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, այլև պաշտպանելու աստվածատուր մեր ազգային ինքնության կարևոր հիմնասյուները՝ մեր հավատքն ու լեզուն, մեր մշակույթը, մեր ընտանիքը:   Դա լավագույնս գիտակցող թշնամին և մեր երկրի ներսում նրան անթաքույց սպասարկողները հենց այդ պատճառով առաջին հարվածն ուղղեցին Հայոց բանակի դեմ՝ սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով:   Բնականաբար, ցանկացած բանակ տարիների ընթացքում պետք է բարեփոխվի և արդիականացվի, ինչը կազմավորումից հետո, որպես առաջնահերթություն, մշտապես եղել է հայկական բանակի գործունեության հիմքում: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին», - ասված է ուղերձում:
11:33 - 28 հունվարի, 2025
Նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար․ Սերժ Սարգսյան

Նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հրապարակել Ամանորի և  Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Ուղերձում ասված է․ «Հայրենակիցնե´ր,Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին:  Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։ Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։ Եկեք այսօր ֆիզիկապես թե մտովի մեր ամբողջ հոգով ու սրտով լինենք իրենց կյանքը Արցախյան ազատամարտում և Հայաստանի պաշտպանության համար զոհաբերած մեր նահատակների ընտանիքների հետ, աջակից ու կարեկից լինենք իրենց օջախներից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին, լինենք Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում, Դադիվանքում և Ամարասում, Գանձասարում և Ղազանչեցոցում։ Մտքի ուժը զորեղ է, և մեր աղոթքները թող մտովի հասնեն նաև մեզ համար նվիրական ու սրբազան այդ վայրերը: Եկեք մեր ամենօրյա պայքարով գոտեպնդենք Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին։ Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի:  Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից: Ամանորի և Սուրբծննդյան վեհ ու սքանչելի խորհրդի ներքո մաղթում եմ, որ աստվածային սերն ու խաղաղությունը անպակաս լինեն ձեր օջախներից, խաղաղությունը մեր հինավուրց հողի վրա լինի արժանապատիվ և հարատև: Հաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:
16:46 - 31 դեկտեմբերի, 2024
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Խաչատուրյանին, Սարգսյանին և Քոչարյանին

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Խաչատուրյանին, Սարգսյանին և Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի առթիվ»,- ասվում է ուղերձում։ Այսպիսով, շնորհավորանքներ են ստացել ԱՊՀ երկրների ղեկավարները՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Բացի այդ՝ Պուտինը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընին։ Կրեմլից հեռագրեր են ստացել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Պուտինը շնորհավորել է նաև որոշ պետությունների նախկին ղեկավարներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ Գերհարդ Շրյոդերին, Ռաուլ Կաստրոյին, Նուրսուլթան Նազարբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։
13:59 - 30 դեկտեմբերի, 2024
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և/կամ դատերին»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և/կամ դատերին»․ Նիկոլ Փաշինյան

Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:  Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- հավելել է վարչապետը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր՝ մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս գրառմանը արձագանքել էին նախկին երեք նախագահների գրասենյակների ներկայացուցիչները։ Արձագանքներին ի պատասխան՝ Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, և կոչ արել նախկին նախագահներին գալ հրապարակային բանավեճի և հայտնել իրենց դիրքորոշումը։ ՀՀ նախկին նախագահները, սակայն, հրաժարվել են առաջարկից։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «խորհուրդ են տվել բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013թթ․ հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը, արձագանքելով վարչապետի առաջարկին, գրել էր․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»։
12:42 - 24 դեկտեմբերի, 2024
ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին:   «Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին: Շնորհակալություն»,- հայտնել է վարչապետը:   Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է նա: Նախկին երեք նախագահները մերժել են վարչապետի առաջարկը։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը. «Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր   2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,- հայտնեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը արձագանքելով վարչապետի առաջարկին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:   Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:   ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։ 2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի: Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»,-ասվում է պատասխանում:
22:29 - 23 դեկտեմբերի, 2024
Փաստաբանը միջնորդում է կասեցնել Սերժ Սարգսյանի առերևույթ ապօրինի գույքի գործի քննությունը 
 |hetq.am|

Փաստաբանը միջնորդում է կասեցնել Սերժ Սարգսյանի առերևույթ ապօրինի գույքի գործի քննությունը |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 18-ին շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա երկու դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի և Անուշ Մինասյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Գործը հասել է դատաքննության փուլին, հետազոտվում են գործում առկա ապացույցները, որոնք ընդհանուր 17 հատոր են։ Այս դատական նիստին ավարտվեց 9-րդ հատորի ուսումնասիրությունը և անցում կատարվեց 10-րդին։ Սակայն մինչ կուսումնասիրվեին ապացույցները, պատասխանողների ներկայացուցիչներ Վահագն Գրիգորյանը և Ամրամ Մակինյանը հայտնեցին, որ միջնորդություն ունեն ներկայացնելու։ Նրանք դատարանին, որպես գրավոր ապացույց, ներկայացրին Սերժ Սարգսյանի վերաբերալ քրեական գործով արդարացման դատավճիռը՝  մոտ 200 էջից բաղկացած։ Պաշտպանները խնդրեցին հարգելի համարել դրա ներկայացման ժամկետի խախտումը, քանի որ գրավոր ապացույցները ներկայացնելու համար դատարանի սահմանած ժամկետում այդ դատավճիռը կայացված չի եղել դեռևս։ Ըստ փաստաբան Վահագն Գրիգորյանի՝ Դատախազությունը Սերժ Սարգսյանի գույքի ուսումնասիրության համար հիմք է ընդունել միայն այդ քրեական գործը, և եթե տվյալ գործով Ս․ Սարգսյանն արդարացվել է, ուրեմն այս վարույթը անհիմն է։ «Արդարացման դատավճռով հաստատվում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ուսումնասիրություն սկսելու համար առիթ հանդիսացած ենթադրությունները քրեական գործի շրջանակներում չեն հաստատվել, և ևս մեկ անգամ հաստատվում է այն պնդումը, որ Ս․ Սարգսյանի նկատմամբ ուսումնասիրությունը հարուցվել է օրենքի խախտմամբ և կամայականորեն»,- ասաց Գրիգորյանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ավելին՝ Դատախազությունը բողոքարկել է այն։ Վահագն Գրիգորյանը հարցրեց դատախազին՝ եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտած լինի, ապա դա բավարա՞ր է, որ այս գործն անհիմն համարվի։ Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ ոչ։ «Եթե նույնիսկ արդարացման դատավճիռն ուժի մեջ կմտնի, մեկը մյուսին չի խանգարելու, քանի որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը նախատեսում է, որ արդարացման դատավճռի կայացումը խոչընդոտ չէ այս վարույթի ավարտմանը»,- ասաց Տիգրան Ենոքյանը։ Վահագն Գրիգորյանը հայտնեց՝ այս գործով կա փաստական հանգամանքների չկրկնվող, յուրօրինակ համակցություն։ Նա երեք փաստեր հայտնեց, որոնք եզակի են դարձնում այս գործը։ «Առաջին՝ դատախազի զեկուցագրի մեջ որևէ գույքի մասին որևէ նշում կատարված չի եղել։ Այսինքն՝ այնպես չի, որ ի սկզբանե իրավասու մարմինը լեգիտիմ կասկած ունենալու իրավունք է ունեցել՝ ուսումնասիրություն սկսելու համար։ Երկրորդ՝ մեղադրանքը հերքվել է դեռևս այն պահին, երբ այս գործի քննությունն ընթանում է։ Եվ երրորդ՝ եթե նայում ենք գործով պատասխանողին պատկանող գույքի կազմը, պարզ երևում է, որ եթե չլինեին այն անձինք, որոնց պատկանող գույքերի և ծախսերի իրական շահառու է համարվել Սերժ Սարգսյանը, նրա նկատմամբ որևէ ուսումնասիրություն չէր կարող հարուցվել և չէր կարող գնալ դատարան այդ ուսումնասիրությունը»,- նշեց փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Դատարանը հարգելի համարեց ապացույցի ներկայացման ժամկետի խախտումը։ Իսկ ինչ վերաբերում է դատավճիռը որպես գրավոր ապացույց թույլատրելուն, դատարանն ընդգծեց՝ կողմը, չնայած նշում է, որ դա պետք է գրավոր ապացույց թույլատրել, սակայն վկայակոչում է իր փաստարկն այն մասին, որ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը օրենքի խախտմամբ է կայացվել՝ ներկայացնելով այս ապացույցը՝ փաստարկն ամրապնդելու համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատարանը թույլատրեց այդ դատավճիռը՝ որպես ապացույց այնքանով, որքանով այն ուղղված է ուսումնասիրություն սկսելու որոշման օրինականության վիճարկմանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:13 - 18 սեպտեմբերի, 2024