Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի |armenpress.am|
12:41 - 03 մարտի, 2021

Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի: Վարդազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Վարդազարյանը, նախ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իրեն ուղղված հարցերին, «Իմ քայլը»-ի պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ գնահատեց առնվազն ագրեսիվ, ինչի պատճառը չգիտի:

Հարցին, թե արդյոք հրաժարականի մտադրություն ունի՞, նա ասաց. «Այդպիսի մտադրություն չունեմ»:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ազատելու հետ կապված վարչապետի առաջարկության առնչությամբ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերին՝ Վարդազարյանն ասաց, որ դեռ կարծիք չունի, նույնիսկ ունենալու դեպքում երբևէ հանրային եղանակով այդ կարծիքը չի հայտնելու: Ինչ վերաբերում է ԳՇ-ի՝ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը, նա ասաց, որ քաղաքականության հետ առնչություն չունի, հետևաբար քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի:

Իսկ որպես ՀՀ քաղաքացի նա կարծում է. «Կլոր սեղանի շուրջ նստելով և բանակցելով կարելի է ցանկացած խնդիր, ցանկացած ճգնաժամ լուծել»:

Լրագրողը դիտարկում արեց՝ վարչապետի կամ մեկ այլ անձի նկատմամբ մեկը մահափորձի կոչ է անում, սակայն չի կալանավորվում, իսկ մյուսն անում է ու կալանավորվում: ԲԴԽ նախագահին հարց ուղղվեց, թե ի՞նչ է պատրաստվում անել, որ դատական համակարգը բարեփոխվի, դատարանները դառնան անկախ: Վարդազարյանը շեշտեց, որ դատավորի կողմից կայացրած որոշմանը գնահատական տալու համար կա Վերաքննիչ դատարան, կա Վճռաբեկ դատարան, վերադաս դատավորները կարող են պատասխանել այդ հարցին՝ դատավորը ճիշտ է եղել, թե ոչ: «Ոչ ես, ոչ լրագրողները, ոչ քաղաքական գործիչները, ոչ քաղհասարակությունն իրավասու չէ դատավորի կողմից կայացված որոշմանը տալ գնահատական»,-նշեց նա:

Անդրադառնալով դատավորների հայտարարագրերին, դատավորների կողմից հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցերին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիոն ռիսկեր տեսնի, վարույթ հարուցի, ներկայացնի ԲԴԽ, խորհուրդը կպատասխանի այդ հարցին՝ կոռուպցիոն ռիսկ կա,թե ոչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել