Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են․ շուտով կմեկնարկի հանրահավաքը
17:56 - 09 մայիսի, 2024

Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են․ շուտով կմեկնարկի հանրահավաքը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասան Հանրապետության հրապարակ։ 

Հրապարակը բազմամարդ է․ շուտով կմեկնարկի հանրահավաքը։ 

Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները մայիսի 4-ից Տավուշից քայլերթով գալիս էին Երևան։ Նրանք հայտարարել էին, որ մայիսի 9-ին կհասնեն Երևան, որտեղ տեղի կունենա մեծ հանրահավաք։ Նրանց պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։ 

Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել