Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ
11:55 - 22 September, 2021

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական և տեխնոլոգիական առումով այն դեռևս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են:

Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»։


If you have found a typo, you can send it to us by selecting the typo and pressing CTRL + Enter

read more


comment.count (0)

to comment