Կառավարության դիմաց ակցիա իրականացրած 16 անձ բերման է ենթարկվել |1lurer.am|
15:48 - 10 հունիսի, 2021

Կառավարության դիմաց ակցիա իրականացրած 16 անձ բերման է ենթարկվել |1lurer.am|

1lurer.am: Կառավարության դիմաց ակցիա իրականացրած 16 անձ բերման է ենթարկվել՝ հայտնել են ոստիկանությունից: Բողոքի ցույց էին անում ՀՅԴ երիտասարդները: Նրանց պնդմամբ՝ կա 10 փաստ, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության փոխանցմամբ՝ Կառավարության դիմաց կարգը պահպանող ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել