ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերը ուկրաինական Սումիում «ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք է իրականացվել», ինչի մասին ռուսական կողմը, ըստ ՊՆ-ի, պաշտոնապես նախազգուշացրել էր օրեր առաջ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Նախարարությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ ռուսական ուժերը չեն պլանավորել և հարվածներ չեն հասցնում պաշարների կամ թունավոր նյութերի արտադրության ուկրաինական օբյեկտների ուղղությամբ։
«Ուկրաինայում նման տարածքների կոորդինատները և այնտեղ պահվող թունավոր նյութերի վերաբերյալ տվյալները մեր ձեռքում են հայտնվել, երբ մենք վերցրել ենք Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադի մարտական փաստաթղթերը: Թունավոր նյութերի պահեստների հետ կապված բոլոր հնարավոր դեպքերի համար պատասխանատվություն է կրում Կիևի ազգայնական վարչակարգը»,- հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։
Նշենք, որ առավոտյան Սումիի ռազմական վարչակազմի պետ Դմիտրի Ժիվիցկին հայտնել էր, որ Ուկրաինայի Սումի շրջանում՝ «Սումքիմպրոմ» քիմիական գործարանում, ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել գիշերը:
Երկրի ԱԻՊԾ-ն հայտարարել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանի տարածքի հրետակոծության հետևանքով, վնասվել էր ամոնիակի ամբարներից մեկը։
comment.count (0)