Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թ. ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց. Փաշինյան |1lurer.am|
11:07 - 13 ապրիլի, 2022

Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թ. ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: 2021 թվականի ձեռքբերումներից անկյունաքարայինը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի մասին զեկույցը:

«Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց:

«44-օրյա աղետալի պատերազմից հետո հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով:

Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ, ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք: Հայաստանը մուտք գործեց, պայմանականորեն ասած, ժողովրդավարության բարձրագույն լիգա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել