Կոնդ

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ 

Կոնդի վերակառուցման գործընթացը լինելու է թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության վրա. Ավինյան

Կոնդի վերակառուցման գործընթացը լինելու է թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության վրա. Ավինյան

Փետրվարի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Տևական ընդմիջումից հետո համակարգող աշխատանքային խմբի շրջանակում այսօր քննարկելու ենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը: Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մասն է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը: Շաբաթներ առաջ հանրային քննարկմանն էինք ներկայացրել մրցույթի անցկացման նախագծի փաթեթը: Այսօր արդեն պիտի քննարկենք ստացված կարծիքներն ու առաջարկները: Կարևոր է հասկանալ, թե մրցույթի անցկացման համար ո՛ր պայմաններն են ամենակարևորը, և ինչպիսի միջոցառումներով ենք այն դարձնում հանրության համար մաքսիմալ մատչելի: Պետք է քննարկենք նաև գործընթացի փուլերը, քաղաքաշինական միջավայրի և պատմամշակութային հաստատված ու նորահայտ հուշարձանների պահպանման հարցերը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, ինչպես նախկինում քննարկել և պայմանավորվել ենք: Լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները: Ավելին՝ գործընթացը լինելու է առավելագույնս թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության սկզբունքի վրա: Պիտի հնարավորինս լայն քննարկումներ ունենանք և վերակառուցման ծրագրում փորձենք ընդգրկել բոլոր պրակտիկ առաջարկները»: Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես՝ ամփոփվել են ստացված առաջարկներն ու կարծիքները, դիտարկվել դրանց իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել մրցույթի ժյուրիի կազմին, Կոնդ թաղամասի ներքին չափագրման աշխատանքների ընթացքին, թաղամասում պատմամշակութային հուշարձանների ցանկի և կազմակերպված շրջայցի արդյունքներին: Նիստի ավարտին նախանշվել են հետագա քայլերը»:  
18:08 - 11 փետրվարի, 2021
Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու. Տիգրան Ավինյան

Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Իր ելույթում փոխվարչապետն ասել է.   «Այս միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը հատկանշական է հատկապես նրանով, որ պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ   ուղղություններով: Նշեմ, որ Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մեր մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում,  ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում: Այսօրվա քննարկման բուն բովանդակությունը վերաբերելու է Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթին: Նախագիծը ներկայացվել էր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը: Վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է: Տեղեկացնեմ նաև, որ աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդ թաղամասի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ»: Նիստի ընթացքում քննարկվել են նախագծին վերաբերող տարբեր հարցեր և նախանշվել են հետագա քայլերը: Փոխվարչապետի հանձնարարությամբ մրցույթի նախագիծը մինչև վերջնական հաստատումը կտեղադրվի նաև «e-draft.am» հարթակում՝ հանրային քննարկման համար:
18:10 - 09 սեպտեմբերի, 2020
Կոնդում տարիներ առաջ կատարվել է տների սխալ չափագրում. կոնդեցիները դարձյալ բողոքում են |tert.am|

Կոնդում տարիներ առաջ կատարվել է տների սխալ չափագրում. կոնդեցիները դարձյալ բողոքում են |tert.am|

tert.am: Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներից մի քանիսը քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ասում են՝ տարիներ առաջ Կոնդի իրենց տներում սխալ չափագրումներ են իրականացվել, արդյունքում՝ իրենց տարածքների մի որոշ մաս սեփականության իրավունքի մասին վկայականով իրենց չի պատկանում: Բազմաթիվ անգամ դիմել են քաղաքային իշխանություններին, բայց ապարդյուն, այսօր դարձյալ եկել են՝ «վերականգնելու իրենց իրավունքները»: «Տարիներ շարունակ մեր բողոքը ներկայացրել ենք, եկան մի մասին սեփականության վկայականում թերի չափագրումները իբր կարգավորեցին, բայց ընդամենը գծանշեցին, մի մասինը ընդհանրապես ոչինչ չարեցին: Կոնդում կան վարձակալություններ, որոնք օրենքի ուժով պետք է փոխվեին սեփականության, դրանք էլ են մնացել նույն կարգավիճակում, ոչ մի բան չի փոխվել»,-  ասաց Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը: Երեմյանն ասաց, որ հեղափոխությունից հետո դիմել են քաղաքային իշխանություններին՝ հուսալով, որ «իրենց ընտրած իշխանությունները» հարցին լուծում կտան, բայց փոխարենը ստացել են «լղոզված» պատասխան՝ «Պատասխանում իրենք հղում են կատարել 912 Ն որոշմանը, իսկ դա նշանակում է, որ մեր եղածը մենք պետք է գնենք քաղաքապետարանից, բայց ինչո՞ւ գնենք, երբ տարիներ շարունակ մենք այն օգտագործել ենք ու նախկին իշխանության ժամանակ է թերի չափագրում եղել»:
12:16 - 02 մայիսի, 2019