ԼՂ-ում բավականին կազմակերպված հասարակություն էր, որը երբեմն դուրս է մնում տեսադաշտից, երբ խնդրին նայում ես Հայաստանի դրսից․ Անտոն Իվչենկո
Ինձ զարմացնում էր մի բան՝ որքան նույնական են մարդիկ սկսում իրենց պատմությունը, թե ինչու 2020-ի աննախադեպ ինտենսիվ ռազմական գործողություններից հետո համարձակվեցին մնալ իրենց բնակավյրերում, վերադառնալ, կառուցել նոր տներ, նոր կյանք․ անվտանգության զգացողությունը խարսխված էր երկու կետի վրա, ինչպես ես հասկանում էի․ մի կողմից դա ԼՂ փաստացի գոյություն ունեցող իշխանությունների տեղում մնալն էր, եւ ռուս խաղաղապահների՝ հողի վրա ներկայությունը։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Անտոն Իվչենկոն։
«Միաժամանակ, չէի ուզի, որ խոսենք ԼՂ-ում տեղի ունեցածի մասին որպես մի բան, ինչ կատարվեց էթնիկ հայ համայնքի հետ, որից անջատ կային քաղաքական ինչ-որ ուժեր, զինված ուժեր եւ համայնք։ Դա բավականին կազմակերպված հասարակություն էր, որն, ինձ թվում է, երբեմն դուրս է մնում տեսադաշտից, երբ խնդրին նայում ես Հայաստանի դրսից։ Կարեւոր մասն այն էր, որ տեղական իշխանությունները մինչեւ վերջ ըստ էության մնում էին այն օղակը, որը մոտ է մարդկանց, փորձում է պահպանել նորմալությունը, եւ ռուս խաղաղապահների ներկայությունը»,- հավելեց Իվչենկոն։
Նրա խոսքով ռուս խաղաղապահների ներկայությունը սկսեց համակարգի որոշակի սխալներ թույլ տալ, այդպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու քաչտեզից վերացան որոշ բնակավայրեր եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, խոսքը Խծաբերդի եւ Հին թաղերի մասին է։ Դրանից մեկ օր անց Հին Շեն եւ Մեծ Շեն բնակավայրերի միջեւ հայտնվեց ադրբեջանական ռազմական հենակետ, որը խաղաղապահների միջնորդությամբ մի փոքր տեղափոխվեց մոտակա բարձունքի վրա, բայց այդ նույն բարձունքից ճանապարհը վերահսկվում էր նաեւ սեպտեմբերի 19-ին, եւ դա էր պատճառը, որ Հին Շեն բնակավայրի բնակչությունը կտրված էր թե Լաչինի միջանցքից, թե Ստեփանակերտից, թե ՀՀ-ից, եւ մնացել էին շրջափակման մեջ։
«Նման էր վիճակը նաեւ Եղցահող գյուղում, որտեղ Սարիբաբա բարձունքի շուրջ իրադարձույթունները մի քանի անգամ կրկնվել էին 2021-ի օգոստոսին, 22-ի օգոստոսին, ադրբեջանական զինված ուժերը հենակետեր էին դնում այդ բարձունքի վրա եւ ամբողջությամբ թիրախի տակ էին պահում բնակավայրը եւ Լաչինի միջանցքի այդ հատվածը, ի վերջո 2023-ի մարտին վերջնականապես դիրաքավորվեցին այդտեղ, եւ այս դեպքը ՌԴ խաղաղապահ զորակազմի համար դարձավ միջադեպ, որը պետք էր արձանագրել որպես եռակողմ հայտարարության խախտում։
Նման իրավիճակը, երբ ռազմական հենակետեր էին հայտնվում բնակավայրերն ուղիղ թիրախավորելու նպատակով, բավականին տարածված պրակտիկա էր ամբողջ ԼՂ տարածում, եւ եթե ուշադիր նայենք արբանյակային լուսանկարներին, համադրենք բնակիչների վկայությունները եւ խաղաղապահների քարտեզը, կտեսնենք, որ հենակետերը բավականին ուժեղ կտրտում են այդ սահուն ուրվագիծը, լոգիստիկ առումով դրանք նույնիսկ սպառնալիք են ստեղծում ադրբեջանական զինված ուժերի պաշտպանության տեսանկյունից, բայց դրանք նախատեսված չէին պաշտպանության համար, նախատեսված էին այդ սպառնալիքն անընդմեջ պահելու եւ սեպտեմբերի 19-ի հարձակման ընթացքն ապահովելու համար»,- նշեց բանախոսը։
Անտոն Իվչենկոն հայտնեց, որ եթե մինչեւ բլոկադան խաղաղապահների ներկայությունը դեռեւս որոշակի անվտանգություն ապահովում էր գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ապա բլոկադայի ընթացքում, մասնավորապես ամառվա ամիսներին նկատելի էր, թե ոնց է ռուս խաղաղապահների ուժը պրոյեկտելու հնարավորությունը եւ անվտանգություն ապահովելու գնալով նվազում․ «Ունենք բազմաթիվ հիշատակումներ, թե ոնց էին անհատ ռուս զինվորներ փորձում են վերադասներին հաղորդել գնդակոծության մասին եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ գնդակոծությունն ավարտվի, որովհետեւ ընդամենը գյուղատնտեսական աշխատանքներ են, եւ ստանում էին պատասխան՝ տարածքը լքել եւ հրահանգել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները, ինչը բավականաչափ փոխեց տնտեսական վիճակը ԼՂ-ում։
Մի նոր ֆենոմեն հայտնվեց՝ մասսայական սպեկուլյացիան եւ կոնտրաբանդան, որն ասոցացվում էր ռուս խաղաղապահների հետ․ մի շարք սպառողական ապրանքներ, դեղորայք, տակդիրներ, ծխախոտ, վառելիք կամ հնարավոր էր ձեռք բերել միայն խաղաղապահների միջոցով, կամ ավելի հեծտ էր, երբ ստանում ես տալոն եւ գնում մոտակա խանութ, որտեղ ապրանքները գոյություն չունեն»։
14:16 - 01 հուլիսի, 2024