«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ․ նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյան |news.am|

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ․ նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյան |news.am|

news.am: Այս պահին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ, շենքի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք, նոր ստեղծված կացարանները՝ նույնպես: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետրանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, այս պահին ՀՈԱԿ-ում կա երեք լուրջ խնդիր. «Առաջինը, սպառված էին մի շարք դեղամիջոցներ եւ բժշկական նյութեր, ինչը վիրահատական միջամտությունները դարձնում էին անհնարին: Հրատապ մրցույթ է հայտարարվել, այս շաբաթվա մեջ կմատակարարվեն դեղամիջոցները: Երկրորդ խնդիրը, մեքենաներից մեկը լրիվ խափանված է, եւ երրորդը, չի գործում կարանտինային հատվածի օդափոխության համակարգը»,-ասաց Բեգոյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց. «Արդեն հասկանալի է, որ դեղեր չեն ձեռք բերել: Այսինքն չեն հայասկանո՞ւմ, որ դեղերը պահեստում քիչ է, պետք է դեղեր ձեռք բերեն: Միտումնավոր սաբոտաժ են անում: Այնպես որ, այն որոշումը, որ պետք է տնօրենին փոխել, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ի՞նչ է նշանակում՝ դեղ չեն առել: Դա դեռ դեկտեմբերին պետք է մրցույթի դրած լինեին, առած լինեին»:    
14:37 - 04 ապրիլի, 2022
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:  Մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը, թարմացվում աշխատանքի մեթոդաբանությունը: «Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման: ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները: Մոտակա շաբաթներին Էրեբունի վարչական շրջանի տարածքում շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները: Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,-նշել է Հակոբ Կարապետյանը:
14:11 - 06 մարտի, 2020