Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են
14:11 - 06 մարտի, 2020

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:  Մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը, թարմացվում աշխատանքի մեթոդաբանությունը:

«Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման: ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները: Մոտակա շաբաթներին Էրեբունի վարչական շրջանի տարածքում շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները: Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,-նշել է Հակոբ Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել