Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է հարձակվել արտերկրում իսրայելական թիրախների վրա |tert.am|

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է հարձակվել արտերկրում իսրայելական թիրախների վրա |tert.am|

tert.am: Իսրայելը նախազգուշացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելական թիրախները կարող են ենթարկվել Իրանի հարձակմանը, որը նոր սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի դեմ իրանցի ականավոր միջուկային գիտնականի սպանությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Al-Arabiya հեռուստաընկերությունը:Իր նախազգուշացման մեջ Իսրայելի հակաահաբեկչական բյուրոն ասում է, որ Իրանը կարող է փորձել հարձակումներ իրականացնել հարակից երկրներում ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում: «Իրանցի գործակալներից վերջերս եկած սպառնալիքների և իրանական գործակալների ՝ տարբեր երկրներում ահաբեկչություններին նախկինում ներգրավված լինելու լույսի ներքո, կա մտահոգություն, որ Իրանը կփորձի նման կերպ վարվել իսրայելական թիրախների դեմ», - ասված է հայտարարության մեջ:
16:51 - 04 դեկտեմբերի, 2020
Պատերազմն ու դեպի Բաքու օդային բեռնափոխադրումների աճը․ Չինաստան, Գերմանիա, Թուրքիա, Նիդերլանդներ

Պատերազմն ու դեպի Բաքու օդային բեռնափոխադրումների աճը․ Չինաստան, Գերմանիա, Թուրքիա, Նիդերլանդներ

Այն, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ բաղադրիչներ Ադրբեջանին մատակարարել էին ոչ միայն Թուրքիան ու Իսրայելը, այլեւ Գերմանիան, Կանադան եւ այլ երկրներ, արդեն փաստ է։  Ադրբեջանը պատերազմին պատրաստվելու համար զինվել է տարիներ շարունակ, վերջին ամիսներին՝ առավել ինտենսիվ։ Մահաբեր զինատեսակներն այս պետություն են տեղափոխվել օդային ճանապարհով․ շուրջ մեկ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներից Բաքվի «Հեյդար Ալիեւի» անվան օդանավակայան են ժամանել թե՛ քաղաքացիական, թե՛ բեռնատար ինքնաթիռներ։ Ուսումնասիրելով միայն բեռնատար ինքնաթիռների ժամանումները՝ կարող ենք ստանալ մոտավոր պատկեր, թե ինչ ծավալների բեռնափոխադրումների մասին է խոսքը։ Flightradar համակարգի միջոցով առանձնացրել ենք շուրջ 20 երկրների 27 քաղաքներից Ադրբեջան մեկնած բեռնատար ինքնաթիռների տվյալները՝ 2019 թվականի նոյեմբերից այս տարվա նոյեմբերի քսանը։ Գերմանիայի Ֆրանկֆուրտ եւ Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքներից Բաքու իրականացվող թռիչքներին արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով վերջին ամիսների թռիչքների դինամիկայի աճը։  Ֆրանկֆուրտի օդանավակայանից Բաքվի օդանավակայան իրականացվող բեռնափոխադրումները կատարվել են «Sky Gates» եւ ադրբեջանական «Silk Way West» ավիաընկերությունների միջոցով։ 2019 թվականի նոյեմբերից մինչ այս տարվա նոյեմբերի 20-ը կատարվել է շուրջ 315 ավիափոխադրում։ Ամենաքիչ բեռնափոխադրումը եղել է այս տարվա հունիսին՝ 13 թռիչք, ամենաշատը՝ հոկտեմբերին՝ 69 թռիչք Լյուքսեմբուրգի օդանավակայանից Բաքու իրականացված բեռնափոխադրումները նույնպես կատարել է ադրբեջանական ավիաընկերությունը։ Մեկ տարվա կտրվածքով կատարվել է 112 ավիափոխադրում։ Թռիչքներն ամենաշատն իրականացվել են հոկտեմբերին՝ 16 անգամ։ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշակի խոսակցություններ կան։ Չնայած նրան, որ Ադրբեջանը չէր հայտարարել Իտալիայից ռազմական ինքնաթիռ գնելու մասին, սակայն դեռեւս 2017 թվականի մայիսի 10-ին ներկայացրել էր իտալական արտադրության M-346 ինքնաթիռ։ Արդեն այս տարի հայտարարվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի եւ իտալական «Լեոնարդո» ընկերության միջեւ ստորագրվել է M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։ Մեկ տարի շարունակ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու իրականացվել է շուրջ 154 բեռնափոխադրում։ Հետաքրքրական է, որ բոլոր ամիսների թռիչքների քանակը տատանվում է 8-ից 14-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբեր ամսին, երբ Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր ընթանում, ինչպես Միլանից, այնպես էլ մնացած ուղղություններից դեպքի Բաքու բեռնափոխադրումների աճ է նկատվել։ Այս տարվա հոկտեմբերին Միլանից Բաքու իրականացվել է 24 թռիչք։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքները եւս կրկնապատկվել են հոկտեմբերին։ Տարվա կտրվածքով իրականացվել է 63 թռիչք, որից միայն 14-ը՝ հոկտեմբեր ամսին։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից Բաքու իրականացվող բեռնափոխադրումներն այս տարվա հոկտեմբերին ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Օսլոյից Բաքու իրականացվել է 41 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 6-ի միջակայքում, սակայն այս տարվա հոկտեմբերին իրականացվել է 9 թռիչք։ Նշենք, որ 2016 թվականին արգելանք է դրել Ադրբեջանին զենք վաճառելու վրա։ Մաքսանենգ ճանապարհով մի շարք երկրներից Բաքու զինամթերք տեղափոխող ադրբեջանական «Silk Way» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել նաեւ Աֆղանստանի Քաբուլ քաղաքից դեպի Բաքու։ Հոկտեմբեր ամսին թռիչքային կտրուկ աճ է եղել։ Մեկ տարվա կտրվածքով գրանցվել է ընդհանուր 40 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքները տատանվել են 1-ից 5-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբերին գրանցվել է դեպի Բաքու 10 թռիչք։ Ամերիկայի միացյալ նահանգների Չիկագո քաղաքից դեպի Բաքու բեռնատար թռիչքները նույնպես զգալի աճել են հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմին զուգահեռ։ Մեկ տարվա կտրվածքով Չիկագոյից Բաքու իրականացվել է շուրջ 142 թռիչք, որից 28-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա գրեթե 2 անգամ ավելի է, քան նախորդ ամիսներին իրականացված թռիչքները։ Նշենք, որ Ամերիկայի միացյալ նահանգները պաշտոնական հայտարարությունների համաձայն զենք չի վաճառում Ադրբեջանին։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Բաքու եւս իրականացվել է բեռների փոխադրում։ Տարվա կտրվածքով Դուբայից Բաքու իրականացվել է 91 թռիչք, որոնց դինամիկան տատանվել է 2-ից 11-ի միջակայքում։ Հոկտեմբերին շեշտակի աճ է եղել․ իրականացվել է 24 թռիչք։ Բաքու բեռներ են տեղափոխվել նաեւ Սինգապուրից։ Տարվա ընթացքում իրականացվել է 81 թռիչք, որից միայն 17-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա տարեկան բեռնափոխադրման միջին ցուցանիշից ավելի է 180%-ով։ Թեեւ Չինաստան-Ադրբեջան ռազմական կապի մասին հրապարակումները քիչ են, այնուամենայնիվ ադրբեջանական մամուլում կան որոշակի տեղեկություններ՝ երկու երկրների սպասվելիք ռազմական համագործակցության մասին։ Այսպիսով, Չինաստանի Ուրումչի քաղաքից Բաքու իրականացվող բեռնատար ինքնաթիռների թռիչքները աճել են դարձյալ հոկտեմբեր ամսին։ Մեկ տարվա ընթացքում Ուրումչիից Բաքու իրականացվել է 60 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների քանակը տատանվել է 1-ից 10-ի միջակայքում, սակայն հոկտեմբերին իրականացվել է 23 թռիչք։ Չինաստանի մեկ այլ քաղաքից՝ Ժենգժոուից եւս մեծ քանակությամբ բեռնատար ինքնաթիռներ են ժամանել Ադրբեջան։ Մեկ տարվա կտրվածքով իրականացվել է 291 թռիչք։ Տարբեր ամիսների ընթացքում թռիչքները տատանվել են 18-ից 26-ի միջակայքում, օրինակ՝ հունվարին՝ 20, փետրվարին՝ 10, մարտին՝ 19, ապրիլին՝ 17 եւ այլն։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին՝ Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, իրականացվել է 56 թռիչք։ Չինաստանի Շանհայ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել է բեռնափոխադրում, որը հոկտեմբերին դարձյալ շեշտակի աճ է ունեցել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 473 թռիչ, որից 61-ը՝ հոկտեմբեր ամսին։ Չինաստանի Հոնգ-Կոնգ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել են բեռնափոխադրումներ։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 359 թռիչք։ Հոկտեմբերին դարձյալ արձանագրվել է կտրուկ աճ՝ շուրջ 59 թռիչք, որը նախորդ ամիսների համեմատ ավելի է 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Չինաստանի 4 քաղաքներից Բաքու իրականացվել է 1203 թռիչք, որից 2019 թվականի նոյեմբերին իրականացվել է 79 թռիչք, 2019 թվականի դեկտեմբերին՝ 72 թռիչք։ 2020 թվականի հունվարին՝ 67, փետրվարին՝ 48, մարտին՝ 93, ապրիլին՝ 93, մայիսին՝ 93, հունիսին՝ 82, հուլիսին՝ 90, օգոստոսին՝ 78, սեպտեմբերին՝ 96, նոյեմբերին՝ 93։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին, որը համընկնում է Արցախում ընթացող պատերազմին, իրականացվել է առանձնահատուկ շատ՝ 199 թռիչք։ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից Բաքու իրականացվող բեռնափոխադրումները նույնպես ավելացել են հոկտեմբերին։ Ընդհանուր տարվա կտրվածքով իրականացվել է 125 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքների դինամիկան տատանվել է 7-ից 12-ի միջակայքում, սակայն հոկտեմբեր ամսին իրականացվել է գրեթե կրկնակի շատ՝ շուրջ 21 թռիչք։ Մալազիայի Մայրաքաղաք Կուալա Լումպուրից Բաքու եւս բեռներ են տեղափոխվել։ Մալազիայի եւ Թուրքիայի միջեւ անցյալ տարի ստորագրվել էր զենքի համատեղ արտադրության փոխըմբռնման հուշագիր։ Արտադրած զինատեսակները արտահանվում են շուրջ 30 երկրներ, որոնց թվում է նաեւ Ադրբեջանը։ Մեկ տարվա ընթացքում դեպի Բաքու իրականացվել է 31 թռիչք, որից 9-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա 2 անգամ ավելի է, քան մյուս ամիսներին իրականացված թռիչքները։ Ճապոնիայի Օսակա քաղաքից եւս բեռներ են տեղափոխվել Բաքու։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 121 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքներն իրականացվել են հոկտեմբերին՝ 14 անգամ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից եւս բեռնատար ինքնաթիռներով չվերթներ են իրականացվել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 40 թռիչք։ Թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 4-ի միջակայքում։ Արցախում պատերազմի ժամանակ, սակայն, թռիչքներն ավելացել են։ Հոկտեմբեր ամսին իրականացվել է կրկնակի՝ 8 թռիչք։ Ինչպես հայտնի է՝ Իսրայելն Ադրբեջանին ամենաշատ զինող երկրների շարքում է։ Արցախում իսրայելական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ են խոցվել։ Մեկ տարվա ընթացքում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից Բաքու իրականացվել է 137 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքն իրականացվել է հոկտեմբեր ամսին՝ 18 անգամ։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից նույնպես բեռնափոխադրումներ են իրականացվել Բաքու։ Հոկտեմբերին բեռնափոխադրումներն ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Ամստերդամից Բաքու իրականացվել է 243 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է մայիս ամսին՝ 53 թռիչք։ Սրան երկրորդում է հոկտեմբերը՝ 33 թռիչք։ Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Նիդերլանդների Սոցիալական կուսակցությունը հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի անհրաժեշտության մասին, ապա նաեւ 4 կուսակցություններ կոչ են արել էմբարգո կիրառել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ` հակամարտությանը խառնվելու եւ վարձու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։ Հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու տարվա ընթացքում իրականացվել է 82 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է օգոստոս ամսին՝ 13։ Հոկտեմբերին ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 4 թռիչք։ Եւ, իհարկե, ցանկն ամբողջական չէր կարող լինել, եթե չլիներ Ադրբեջանի եղբայր Թուրքիան։ Մեկ տարվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է 202 թռիչք։ Միայն 33-ը՝ հոկտեմբեր ամսին։ Դեպի Բաքու բեռներ տեղափոխվել են նաեւ Բելգիայի Բրյուսելից, ԱՄՆ-ի Նյու Յորքից, Իրաքի Բասրայից, Իրանական Քուրդիստանի Էրբիլից, Ղազախստանի Ակտաուից եւ Ատիրաուից։ Միասին վերցված՝ նշված քաղաքներից Բաքու իրականացվել է 39 թռիչք, որոնցից 24-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։ Այսպիսով՝ մեկ տարի շարունակ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայան է մուտք գործել 3247 բեռնատար ինքնաթիռ, որից միայն 574-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։Փաստորեն, Արցախի դեմ պատերազմ սկսելու համար Իսրայելից ու Թուրքիայից ակտիվորեն զինվելուն զուգահեռ նաեւ այլ երկներից է աճել դեպի Ադրբեջան բեռնափոխադրումների թիվը։ Բացի սա, հայտնի է նաեւ, որ Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի օդային տարածքով ժամանել են նաեւ մի շարք մարդատար ինքնաթիռներ, որոնցով տեղափոխել են թե՛ մարդկային ուժ, եւ թե՛ բեռներ։ Նարեկ Մարտիրոսյան
16:42 - 04 դեկտեմբերի, 2020
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին

 |armenpress.am|

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Այդ ստոր ակը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը  պատերազմ հրահրելու համար», - գրել է նախարարը: Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:Հիշեցնենք, որ Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:
20:15 - 27 նոյեմբերի, 2020
Փոմփեոն դարձավ առաջին պետքարտուղարը, ով այցելեց միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ |azatutyun.am|

Փոմփեոն դարձավ առաջին պետքարտուղարը, ով այցելեց միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը այցելել է Հորդանանի արևմտյան ափի իսրայելական բնակավայրեր։ Այսպիսով Փոմփեոն դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով այցելում է միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ․ այդ տարածքները պաղեստինցիները իրենցն են համարում։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այցը ուղեկցվել է պաղեստինցիների բողոքի ակցիաներով: Ինքնավարության ներկայացուցիչը այցը որակել է «վտանգավոր նախադեպ»։ Ակնկալվում է, որ Փոմփեոն կայցելի նաև Գոլանի բարձունքներ, որն Իսրայելի կողմից օկուպացվել է1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո, և մինչ օրս միջազգային հանրությունը այդ տարածքները չի ճանաչում որպես իսրայելական: Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց սիրիական այդ տարածքները ճանաչել որպես Իսրայելի տարածքի մաս։
18:15 - 19 նոյեմբերի, 2020
Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Ռուսական «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը թվիթերի իր միկրոբլոգում երկու օր առաջ գրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարության համար։ «Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ Վիեաննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձկումից հետո՝ The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար»,- գրել է Սոլովյովը։ Այնինչ, այս գրառումն իրականության հետ աղերս չունի։ Փաշինյանը, մասնավորապես, խոսելով Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնության մասին, The Jerusalem Post-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․ «Իսրայելը հայտնվել է միեւնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների եւ սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, եւ, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետեւանքով։ Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: Հարցազրույցի նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, հայտնի դարձավ, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին (հրեական աղոթատուն) հարող տարածքում տեղի է ունեցել ահաբեկչություն․ մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:  Այս դեպքից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան իր էջերում գրեց՝ ցավում է, որ հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով։ Փաստորեն, Սոլովյովը սխալ է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Ռուս մեկնաբանի թվիթերյան գրառման մեկնաբանություններում օգտատերերը մատնանշել են, որ ՀՀ վարչապետը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ցավով արձանագրել է տեղի ունեցածը։ Այն, որ Սալավյովը ոչ թե վրիպել է, այլ դիտմամբ է սխալ ներկայացրել եղելությունը, փաստում է հանգամանքը, որ նույնիսկ այդ մեկնաբանություններից հետո նա ոչ ուղղել, եւ ոչ էլ հեռացրել է իր գրառումը։ Բացի այս, նույնիսկ Google-ի ավտոմատ համակարգի միջոցով Փաշինյանի անգլերեն գրառումը ռուսերեն թարգմանելիս «ցավալի» բառը «ներողություն» չի դառնում։ Նշենք, որ Փաշինյանն այս երկու օրերի ընթացքում որեւէ այլ հարթակում եւս ներողություն չի խնդրել իր հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Հայարփի Բաղդասարյան
15:17 - 05 նոյեմբերի, 2020
Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև. «Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանից, տեսակապի միջոցով The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»: Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000: Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»: Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ: «Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին», - ասում է վարչապետը, - «փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»: Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը: Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»: Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: «Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար: Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի»: Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»: «Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել: «Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», - ասում է ՀՀ վարչապետը: Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան: «Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - կանխատեսում է նա: «Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում դեմ Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»: Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»:
12:33 - 03 նոյեմբերի, 2020
Երուսաղեմում բողոքի խաղաղ քայլերթ է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով

 |armenpress.am|

Երուսաղեմում բողոքի խաղաղ քայլերթ է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են անցկացրել` Իսրայելի կառավարությունից պահանջելով դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: «Նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, Երուսաղեմում տեղի ունեցավ բողոքի քայլերթ, որի ընթացքում հայերը պահանջեցին Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Քայլերթը սկսվեց վանքի դռնից, ապա անցավ գլխավոր թիվ 1 ճանապարհով, որից հետո մոտեցավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուիի կեցավայրին և «Մամիլա» առևտրի կենտոնի փողոցով հասավ Հոպպեի դարպասի հրապարակ: Անտեղ ելութներ հնչեցին հայերեն, անգլերեն և եբրայերեն լեզուներով, որի ավարտին երթը շարունակվեց դեպի վանք»,- գրել է Բաղդասարյանը:
21:16 - 02 նոյեմբերի, 2020
Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|

Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|

tert.am: Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք: Ինչպես փոխանցում է Diario Armenio-ն, ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդին սպանելու համար: «Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:
19:33 - 28 հոկտեմբերի, 2020
Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

shantnews.am:  Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից: Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, այլ նաև համեմատաբար փոքր բնակավայրերում: Բացի այդ, ստացվել են հաղորդագրություններ բախումների և ցուցարարների վրա հարձակումների մասին: Haaretz-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել է 2000 ցուցարար, ընդ որում՝ ցուցարարների մյուս խումբը երթով շարժվել է քաղաքի փողոցներով: Տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի ոստիկանության սպաներին վիրավորելու և հասարակական կարգը խախտելու համար: Maariv պարբերականը նշում է, որ Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու ցուցարարներին էլեկտրաշոկերով սպառնալու համար: Հաղորդվել է նաև ցուցարարների վրա մի շարք հարձակումների մասին:
13:29 - 25 հոկտեմբերի, 2020
Իսրայելը հայտարարել Է, որ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին հարվածը հասցվել Է արկի արձակման պատճառով

 |armenpress.am|

Իսրայելը հայտարարել Է, որ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին հարվածը հասցվել Է արկի արձակման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը հարվածել Է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ընդգետնյա ենթակառուցվածքին՝ ի պատասխան արկի արձակման: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հոկտեմբերի 20-ին տագնապի շչակները, որոնք նախազգուշացրել են հնարավոր հրթիռակոծության մասին, սկսել են աշխատել Իսրայելի հարավում, Գազայի հատվածին հարող շրջանում: Այնուհետեւ հաղորդվել Է, որ Գազայի հատվածից մի արկ Է արձակվել Իսրայելի կողմը, այն կալանվել Է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից: «Հոկտեմբերի 20-ի երեկոյան արկը Գազայի հատվածից արձակվել Էր Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռը հարվածել Է ՀԱՄԱՍ-ին պատկանող ընդգետնյա ենթակառուցվածքին, որը գտնվում Է Գազայի հատվածի հարավում»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  
12:34 - 21 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա |hetq.am|

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 17-ին, Իսրայելի հայ համայնքը ավտոերթ էր սկսել դեպի Երուսաղեմ։ Հայ համայնքը Երուսաղեմի Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։ Երուսաղեմից վերադառնալիս ավտոերթի մասնակից երկու հայերի մեքենաներն առաջ էին ընկել, երբ նրանց ճանապարհը կտրել է ադրբեջանական մոտ 10 մեքենա, որոնք նախապես ճանապարհին սպասում էին հայերին, որից հետո ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա: «Բարձրացան մեքենաների վրա, սկսեցին ջարդել Ադրբեջանի դրոշների պոչերով ու ոտքերով հարվածում էին մեքենաներին,մարդկանց մեքենաներից դուրս էին քաշում ու խփում։ Մոտավորապես 30 հոգի կլինեին»,- մեզ հետ զրույցում հայտնեց ցույցի մասնակից Էսթեր Մելքումովան։ Շարունակությունը՝ hetq.am-ում
00:23 - 18 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ |armenpress.am|

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: Այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը: Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներին, որոնք կարող են մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին: Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են: «Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,-ասաց նա:
17:19 - 15 հոկտեմբերի, 2020
Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Կնեսետի նախագահ Յարիվ Լևինին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին:  Հայաստանի հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը համայնքի անունից իր նամակում ցավով նշել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության թեժ պահին Իսրայելը շարունակում է Ադրբեջանին մատակարարել նորագույն տեսակի զենքեր. Վարժապետյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ենթարկվում են կոշտ ագրեսիայի Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, որը մատակարարում է Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա, ինչպես նաև հայերի դեմ պատերազմելու համար Սիրիայից հավաքագրում և ուղարկում է  ջիհադականների: Հայաստանի հրեաների համայնքի նախագահը նշում է, որ Իսրայելի կողմից մատակարարվող զենքը այս օրերին ընկնում է արմատական իսլամիստների ձեռքը և կիրառվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակիչների դեմ: «Մենք հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության հարցերը, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, սակայն ներկա ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն: Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անդադար պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են ջիհադականները: Մենք հույս ունենք, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները համաշխարհային մասշտաբի աղետը կանխելու համար»,- ասել է Վարժապետյանը: Հայաստանի հրեական համայնքի անունից Վարժապետյանը կոչ է արել Իսրայելի Պետության ղեկավարությանը եւ նրա բոլոր քաղաքացիներին հանդես գալ Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման օգտին և աջակցել ԼՂ հակամարտության գոտում  կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցմանը:  
19:38 - 13 հոկտեմբերի, 2020
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը
 |tert.am|

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը |tert.am|

tert.am: Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը: Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։  Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։  Կարդալ ավելին՝ tert.am-ում։
11:40 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով:  Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին: Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում:  Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ  Էրդողանն ակնհայտ մարդասպան է: «Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:
18:27 - 12 հոկտեմբերի, 2020