armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Այդ ստոր ակը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը պատերազմ հրահրելու համար», - գրել է նախարարը:
Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:
Հիշեցնենք, որ Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:
comment.count (0)