«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է։
Կազմակերպում է գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ, պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուեցույցներ, կատալոգներ, քարոզչական և գովազդային նյութեր, կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ և ցուցահանդեսներ: Որպես ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպությունն իրականացնում է հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում, պայմանագրային հիմունքներով հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում իրավաբանական և ֆիզիկական անձանց, ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում, հրատարակչական գործ: