news.am։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Օշականի կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան է տեղադրված։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դիմել են Արագածոտնի մարզպետին՝ լողավազանը ապամոնտաժելու համար։
«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,–ասված է հայտարարությունում:
comment.count (0)