Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն
16:20 - 31 դեկտեմբերի, 2021

Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Տոնական օրերին՝ արգելոց-թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և  6-ին՝ ժամը 10:00-22:00-ն։

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։

«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը՝ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել