Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել |azatutyun.am|

ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներում ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ցրել է բազմաթիվ անհնազանդ, պաղեստինամետ ցուցարարների մի քանի բուհերում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, հաղորդում է Reuters-ը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը սոցցանցերում հայտնել է, որ 210 հոգի ձերբակալվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, և հարյուրավորը՝ այլ բուհերում գիշերը և հինգշաբթի օրը: Հինգշաբթի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանները սկսել էին քանդել ուսանողների ստեղծած բարիկադները։ Ուսանողները պնդել էին` անվտանգության ուժերն իրենց ահաբեկելու նպատակով լուսաձայնային նռնակներ ու ռետինե գնդակներ են կիրառել։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում Պաղեստինին աջակցելու զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։ Ոստիկանությունը նախօրեին ուժ էր կիրառել նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկացիներն իրավունք ունեն բողոքելու, բայց ոչ բռնություն սանձազերծելու: «Գույքի ոչնչացումը խաղաղ բողոք չէ», - ասել է նա Սպիտակ տանը:
Այսօր 10:11
Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով
 |1lurer.am|

Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: «Պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և կօգնի մեղմելու Գազայում պաղեստինցիների տառապանքը»,- նշել է Միլլերը: Նրա խոսքով՝ պետքարտուղարն ընդգծել է, որ գործարքն ընդունելու՝ ՀԱՄԱՍ-ի մերժումն է պատճառը, որ հակամարտությունը շարունակվում է, և կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել պաղեստինյան զինված խմբավորմանը համոզելու ընդունել անհապաղ հրադադարի առաջարկը, որը քննարկման փուլում է: «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը, այդ թվում՝ Պաղեստինի Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխարգելելու կարևորությունը»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։  
21:04 - 29 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևին։ Այս մասին գրում է Reuters-ը։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը իր հայտարարության մեջ՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպամ Ռիյադ Մանսոուրը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Փաստը, որ այս բանաձևը չանցավ, չի կոտրի մեր կամքը և պարտության չի մատնի մեր վճռականությանը։ Մենք չենք դադարեցնի մեր ջանքերը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։
10:52 - 19 ապրիլի, 2024
Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|

Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չի տեսնում` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Մենք ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ապացույց չունենք»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Օսթինի խոսքով՝ Գազայի հատվածում զանգվածային սովը կհանգեցնի բռնության աճի և հակամարտության ձգձգման պատճառ կդառնա: «Դա չպետք է տեղի ունենա: Մենք պետք է շարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որ Իսրայելին դրդենք մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- հավելել է նախարարը։ Միջազգային կազմակերպությունները շարունակ դժգոհություն են հայտնում, որ Իսրայելը Գազայի բնակիչների համար պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ հումանիտար ապրանքների բավարար հասանելիություն չի ապահովում: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես Գազայի հատվածում պատերազմի զենք:
22:49 - 09 ապրիլի, 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։ Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ: Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
19:14 - 28 մարտի, 2024
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև
 |armenpress.am|

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ՄԱԿ-Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք ունենք բանաձև, որը հենց նոր ներկայացրել ենք, և որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն կոչ է անում անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների ազատ արձակում, և մենք շատ մեծ հույս ունենք, որ երկրները հավանություն կտան դրան», - ասել է նա: Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և աջակցում է իրեն պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը՝ շեշտելով միևնույն ժամանակ քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որն Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում են միջնորդների միջոցով։
12:06 - 21 մարտի, 2024