ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

ՄԻԵԴ-ն այս անգամ էլ արձանագրել է Լևոն Բարսեղյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտումը |hetq.am|

ՄԻԵԴ-ն այս անգամ էլ արձանագրել է Լևոն Բարսեղյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտումը |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 21-ին ևս մեկ վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Այս անգամ արձանագրվել է, որ պետությունը խախտել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը Լ. Բարսեղյանին պետք է վճարի 1500 եվրոյին համարժեք դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ) գործով ևս Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել՝ պարտավորեցնելով ՍՊԸ-ին վճարել 9000 եվրոյին համարժեք դրամ հատուցում: Այս դեպքում խախտվել էր ընկերության արտահայտվելու ազատության իրավունքը: Նշված երկու գործերն էլ վերաբերում են նույն իրադարձություններին: Մասնավորապես, 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շուրջօրյա հավաքներ էին սկսել Ազատության հրապարակում: Ոստիկանական ուժերը հավաքները ցրեցին և մարտի 1-ին Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն: 2008թ. մարտի 2 -ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Լևոն Բարսեղյանը ժամանել է Գյումրու կենտրոնական Թատերական հրապարակ և փորձել է մտնել հրապարակ` բողոքի ակցիա անցկացնելու համար: Սակայն մերժվել է նրա մուտքը ոստիկանության ծառայողների կողմից: Բարսեղյանը չի ենթարկվել նրանց հրամաններին և տարվել է ոստիկանական բաժանմունք: Ոստիկանական բաժանմունքում վարչական գործ է հարուցվել Բարսեղյանի նկատմամբ՝ ոստիկանության ծառայողների օրինական հրամաններին չենթարկվելու պատճառաբանությամբ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Բարսեղյանից բացատրություն են վերցրել և ազատ արձակել: Ոստիկանությունը դիմել է դատարան՝ Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բարսեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ: Նա առաջին հերթին պնդել է, որ ոստիկանությունը չի կարողացել հիմնավորել, որ նա մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել՝ պնդելով, որ ինքը հանրահավաք կազմակերպելու նպատակ չի ունեցել: Ամեն դեպքում, մարդկանց հրավիրելը արգելված արարք չի եղել, հետևաբար չէր կարող օրենքով պատժվել: Ավելին, որևէ ապացույց չի ներկայացվել, որ տվյալ պահին ավելի քան 100 մարդ է հավաքվել Թատերական հրապարակի մոտ կամ դրա մերձակայքում, հետևաբար, այն պնդումը, որ ինքը մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել առանց նախնական ծանուցման, անհիմն է, քանի որ օրենքը չէր պահանջում նախնական ծանուցում, եթե հանրահավաքին մասնակցում է 100-ից պակաս մարդ: Հետևաբար՝ ոստիկանության հասցեագրված հրամաններն իրեն ուղղված չէին կարող օրինական համարվել: 2008թ. հունիսի 10-ին Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել Լևոն Բարսեղյանի հակընդդեմ հայցը՝ վերջինիս ենթարկելով վարչական տույժի` 50 000 հայկական դրամի չափով: Ինչպես «Դարեսկիզբ» ՍՊԻ-ի, այնպես էլ այս գործով կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Հայաստանը Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն՝ շեղվել էր 11-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորություններից (Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում), հետևաբար, Բարսեղյանի դիմումը պետք է մերժվի: Կառավարությունն ընդունել է, որ չնայած նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն արտակարգ դրություն կար նաև երկրի երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում: Հետևաբար, այդտեղ ևս պարտավորությունների շեղում էր անհրաժեշտ, քանի որ ռիսկ կար Երևանի իրադարձությունների և Գյումրիում այդ իրադարձությունների կրկնության միջև: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահի կողմից 2008թ. մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը և համապատասխան շեղումը վերաբերում էին բացառապես Երևանին, մինչդեռ սույն գործի հանգամանքները տեղի են ունեցել Գյումրի քաղաքում, որոնց նկատմամբ վերը նշված միջոցները չեն կիրառվել: Ըստ Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածը թույլ է տալիս շեղումներ կատարել Կոնվենցիայից բխող պարտավորություններից միայն «այնքանով, որքանով խիստ անհրաժեշտ է իրավիճակի ծայրահեղությամբ»: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:14 - 22 սեպտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու պատճառով |hetq.am|

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու պատճառով |hetq.am|

hetq.am: 2021թ. սեպտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) և 10-րդ (Արտահայտվելու ազատություն) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում: Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ընկերությանը վճարել 9000 եվրոյին համարժեք դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում: Գործը վերաբերում էր նրան, որ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում` բողոք արտահայտելու ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների առնչությամբ։ Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չէին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամեն օր հանրահավաք էին անում, հանդիպման վայրը Ազատության հրապարակը և հարակից այգին էին: 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, 9-օրյա բողոքի ցույցից հետո Ազատության հրապարակում ոստիկանական գործողություն իրականացվեց, հրապարակը մաքրվեց բոլոր ցուցարարներից և փակվեց: Մարտի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց՝ Երևան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին, որով սահմանափակվեց նաև զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը: Ըստ հրամանագրի՝ զանգվածային լրատվության միջոցները պետական ​​և ներքաղաքական հարցերի առնչությամբ կարող էին տեղեկատվություն տրամադրել բացառապես պետական ​​մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվության սահմաններում: 2008թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը «Դարեսկիզբ» ընկերությունը տպարան է հանձնել իր թերթի հաջորդ հրատարակության մակետը: Տպիչների մոտ գտնվող Ազգային անվտանգության աշխատակիցները կարդացել են թերթի մակետը և, առանց որևէ պատճառ նշելու, արգելել տպագրությունը: 2008թ. մարտի 13-ին հանրապետության նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2008թ. մարտի 1-ի հրամանագրում: Այդ հրամանագրով որոշ մեղմացումներ եղան, այդ թվում՝ լրատվամիջոցներին վերաբերող: Մասնավորապես՝ կատարվեց հետևյալ փոփոխությունը. «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»: 2008թ. մարտի 13-ի լույս 14-ի գիշերը «Դարեսկիզբ» ընկերությունը, տեղեկանալով հրամանագրում կատարված փոփոխությունների մասին, կրկին տպարան է հանձնել թերթի տպագրության մակետը: Սակայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես և նախորդ դեպքում, կարդացել են թերթի ամբողջ մակետը և, առանց որևէ պատճառ նշելու, արգելել են դրա տպագրությունը: 2008 թ. ապրիլի 17-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Վարչական դատարան` Ազգային անվտանգության աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք արգելել են տպագրել թերթի համարը՝ հիմքում ունենալով նախագահի հրամանագիրը: Ընկերությունը պնդել է, որ իր վրա դրված սահմանափակումները խախտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքը, ինչպես նաև նշել է, որ չի եղել որևէ ներքին իրավական դրույթ, որը թույլ կտար նախագահին երկրում հայտարարել արտակարգ դրություն: 2008թ. մայիսի 6-ին Վարչական դատարանը մերժել է ընկերության հայցը՝ իրավազորության բացակայության պատճառաբանությամբ: Վարչական դատարանը նշել է, որ նախագահի մարտի 1-ի հրամանագրի օրինականությունը կարող էր վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելով, որ, ի թիվս այլոց, Վարչական դատարանի որոշումով խախտվել է նաև դատական պաշտպանության իր իրավունքը: Մայիսի 19-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատու ընկերության բողոքը և վերահաստատել է մայիսի 6-ի որոշման մեջ բերված պատճառաբանությունը: Հունիսի 20-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության բողոքն անթույլատրելի է ճանաչել՝ հիմնավորվածության բացակայության պատճառով: 2008թ. հոկտեմբերի 6-ին «Դարեսկիզբ» ընկերությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:04 - 22 սեպտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանատվությունը՝ ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար: ՄԻԵԴ-ը նրա այրու համար 100 հազար եվրոյի փոխհատուցում է նախատեսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանն է պատասխանատու 2006 թվականին Լիտվինենկոյին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու համար: Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել էին որպես սպանության հեղինակներ: ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 100 հազար եվրոյի փոխհատուցում վճարել նրա կնոջը՝ Մարիա Քարթերին (նախկինում Մարինա Լիտվինենկո): Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 43 տարեկանում: Նրա մահը հանգեցրել է Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սառեցմանը:
14:27 - 21 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի հայցը էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության վերացման մասին է |azatutyun.am|

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի հայցը էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության վերացման մասին է |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ Հայաստանը դատական գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ մեղադրելով այդ երկիրը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Հայաստանն իր դատական հայցում պնդում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել հայերին, որ պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի բացառիկ հյուրը Եղիշե Կիրակոսյանն էր, ով ներկայացնում է Հայաստանի շահերը Եվրոպական և ՄԱԿ-ի Միջազգային դատարաններում: Ստորև՝ հատված հարցազրույցից. «Ազատություն». – Կարո՞ղ եք մեզ ավելի մատչելի լեզվով բացատրել՝ ի՞նչ է այդ դատական գործն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանը այս գործով, ի՞նչ եք պահանջում ընդհանրապես Ադրբեջանից՝ նյութական փոխհատուցո՞ւմ, պատժամիջոցնե՞ր, թե՞ այլ բան: Եղիշե Կիրակոսյան. – ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնական դատական մարմինը, և այդ դատական մարմինն իր իրավազորությունն իրականացնում է տարբեր եղանակներով, այսինքն՝ քննում է վեճեր պետությունների միջև, [...] և երկրորդ՝ որպես իրավասության տեսակ՝ խորհրդատվական եզրակացությունն է:Այս դեպքում մենք իրականում գործ ունենք վեճի հետ, այսինքն՝ կա վեճ երկու պետությունների մեջ, որը Հայաստանի Հանրապետության կողմից հանձնվել է ՄԱԿ-ի դատարանի քննությանը, այսինքն՝ ներկայացվել է հայցադիմում, որը հիմնված է, դատարանի իրավազորությունը այս դեպքում հիմնված է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա, որտեղ որ նախատեսված է՝ 22-րդ հոդվածում այդ Կոնվենցիայի, որ Կոնվենցիայի դրույթների կիրառման մեկնաբանության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում նման հնարավորություն կա՝ դիմելու նաև, ի թիվս այլ միջոցների, որոնք նաև թվարկված են Կոնվենցիայում, դիմելու նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Եվ Հայաստանը այս քայլը արել է: Ավելի պարզ լեզվով ասած՝ սա այն փաստաթուղթն է, որով ամրագրված է, այսպես ասած, միջազգային իրավունքի առանցքային և կենտրոնական մաս հանդիսացող, և կարելի է ասել՝ միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերի մաս հանդիսացող, պարտավորություններ ստեղծող՝ պարտավորությունները, դրույթները, որոնք վերաբերում են ռասայական խտրականության վերացմանը առհասարակ, կոնկրետ մեր հայցադիմումի մեջ խոսքը գնում է, օրինակ, էթնիկ զտման մասին, որը որպես դրսևորման եղանակ է, որը որպես դրսևորման եղանակ է, այսինքն՝ Արցախի տարածքի հայաթափմանն ուղղված քայլերի մասին է խոսքը գնում, կամ խոսքը գնում է, օրինակ, մշակութային արժեքների, մշակութային կոթողների կամ հայկական մշակութային ժառանգության վերացման մասին, որը ևս էթնիկ զտման մի տարր է: «Ազատություն». – Խոսքը այժմյան, ասենք, այս պատերազմի արդյունքում... Կիրակոսյան. – Խոսքը վերաբերում է... այդ թվում նաև, ոչ միայն, որովհետև առհասարակ... «Ազատություն». – Փաստորեն, սա կարող է լինել նաև անցյալի.... Կիրակոսյան. – Որքանով որ դա ժամանակային առումով կընկնի ընդհանուր տրամաբանության մեջ, իրավազորության մեջ: «Ազատություն». – Իսկ քանի՞ տարվա կտրվածք է սա, 10 տարի՞, կարծեք թե, նման բան կա՞, թե՞.... Կիրակոսյան. – Եթե նայենք ետ, որ Կոնվենցիային կողմերը միացել են, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականին, Ադրբեջանը միացել է 96 թվականին, այս հանգամանքը ամեն դեպքում հաշվի պետք է առնել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:11 - 20 սեպտեմբերի, 2021
Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Առաջիկայում Ադրբեջանը կդիմի դատարան՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (ICERD) համակարգված խախտումների համար:Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:Հայաստանը ներկայացրել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10–ին ուժի մեջ մտած հրադադարից հետո անգամ Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացումները:Հայաստանը խնդրել է դատարանին նաև որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ծայրահեղ հրատապությունից ելնելով:
12:07 - 17 սեպտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ 2021-ի օգոստոսի 31-ին, հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 1879/10) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ քաղաքացի Սասուն Միքայելյանը դատարան է ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 25-ին: Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին: Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
16:46 - 31 օգոստոսի, 2021
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո |armenpress.am|

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Այս մասին տեղեկանում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից: Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Նշվում է, որ 2009 թվականի մայիսի 9-ին դիմումատուն անհետացել  և գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից: Նրա գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար մինչև 2010 թվականի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից  գրանցվել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: 2011 թվականին մարտի 17-ին գերիների փոխանակման շրջանակներում նա ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ: Դիմումատուն՝ Բադալյանը, ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդել է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի: Հաճախ են հարվածել նրա ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք, հաճախակի էլեկտրական լարեր են կապել նրա մատերին և հոսանքահարել: Բադալյանի խցի դռանը հարվածել են մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ տառապում է լսողության խանգարմամբ: Այսպիսով Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն: ՄԻԵԴ-ն էլ միաձայն ընդունել է հայցադիմումը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում -Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի) խախտում: Դատարանը միաձայն պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք- Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով)  խախտում: Եվ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին վճռի վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմումատուին՝ Բադալյանին, վճարել 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ այդ թվում ցանկացած հարկ:
15:54 - 22 հուլիսի, 2021
Վեց հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Վեց հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս վեց հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը: «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի  պարտավորությունները»,- ընդգծել է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։ «Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։ Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։ Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։ 
16:11 - 30 հունիսի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից

Ապօրինի քրեական հետապնդման ենթարկվող հայ ռազմագերիների մասին հայտարարությամբ է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմաբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։ ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է և այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949 թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես՝ թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից և այլն։ Նշված իրավական պարտադիր երաշխիքները, ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ի կողմից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն, նկատի ունենալով, որ ՄԻԵԴ իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։ Վերոնշյալի հաշվառմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում  հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները կրում են բարդ և բազմաշերտ բնույթ, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու  են օգտագործել իրենց կողմից նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի գերզգայնությունն ու հույժ կարևորությունը՝ հորդորում ենք հնարվորինս զերծ մնալ թեմայի ավելորդ անգամ շահարկումներից և  հարցի շուրջ հրապարակային քննարկումներից»,- ասված է հայտարարության մեջ։
11:39 - 28 հունիսի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանինը՝ մերժել

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանինը՝ մերժել

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:    «Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:   Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասված է Ֆեյսբուքի գրառման մեջ: 
14:29 - 10 հունիսի, 2021
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ»,- նշված է հաղորդագրության մեջ: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն`  ՀՀ կառավարությունը իր հերթին սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ: «Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:30 - 04 հունիսի, 2021