ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները կարգավորված չեն․ քննարկում՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի անվտանգության թեմայով

Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները կարգավորված չեն․ քննարկում՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի անվտանգության թեմայով

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը՝ «Solidarity center»-ի աջակցությամբ կազմակերպել էր կլորսեղան քննարկում՝ «Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով։ Քննարման սկզբում արհմիության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները բավականին չկարգավորված են հենց աշխատանքային օրենսդրության առումով․ «Աշխատանքային պայմանները բնութագրվում են չնորմավորված գրաֆիկով, չձևակերպված աշխատանքային հարաբերություններով։ Գյուղատնտեսության ոլորտը կյանքի, առողջության համար վտանգավոր և վնասակար պայմաններում աշխատանք է։ Գյուղաշխատողը առավել վտանգված է նաև այս առումով»։ Տիրուհի Նազարեթյանը նշեց՝ այս ոլորտում խնդիրները լուծելու համար առաջարկում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 2 կոնվենցիաների վավերացմանն ուղղված քայլեր կատարել․ «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ունի չորս հիմնարար կոնվենցիաներ, որոնցից 129 կոնվենցիան վերաբերում է տեսչական վերահսկողությանը գյուղատնտեսության ոլորտում․ Այս կոնվենցիան առաջնահերթ է համարվում ԱՄԿ-ի կողմից, քանի որ այն անդրադառնում է անդամ երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում տեսչության իրականացմանը, և որպեսզի հնարավոր լինի այդ տեսչությունը իրականացնել, բնականաբար, անդամ երկիրը պետք է իր համակարգում այդ ոլորտի համար ընդունի համապատասխան ներքին օրենսդրություն, որը կկարգավորի գյուղաշխատողների կարգավիճակը, կատեգորիաները, աշխատաժամանակը, աշխատանքային գրաֆիկը»։ Երկրորդ կոնվենցիան, որը  առաջարկվում է վավերացնել, ԱՄԿ 184-րդ կոնվենցիան է, որը սահմանում է աշխատանքի անվտանգությունն ու հիգիենան գյուղատնտեսության ոլորտում․ «Առաջնային կարևորություն ունի, որովհետև նույնպես ներպետական օրենսդրությունում գյուղատնտեսության ոլորտում անվտանգության և առողջության պահպանման ազգային քաղաքականության ձևավորմանն ու վերանայմանն է անդրադառնում։ Նպատակը կանխարգելիչ է, այսինքն՝ ոչ թե անընդհատ սոցիալական երաշխիքները ավելացնել, որպեսզի վատ աշխատանքային պայմանների հեռահար հետևանքները վերանան, այլ, հակառակը, կանխարգելիչ միջոցառումների ներդրումն է, որը հնարավորինս կնվազեցնի առողջության հետ կապված խնդիրները, դժբախտ պատահաները և վնասվածքները»։ Փոխնախագահը նաև հավելեց, որ հարցումներ են անկացրել ՀՀ 5 մարզերում՝ հողագործությամբ զբաղվողների շրջանում։ Նա նշեց, որ անդրադարձել են  թունաքիմկատների օգտագործմանը, մասնավորապես գլիֆոսատին։ Գլիֆոսատը (N-(ֆոսֆոնոմեթիլ)-գլիցին) թունաքիմիկատ է, որն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարելու համար։ Գլիֆոսատ պարունակող թունաքիմիկատների օգտագործումը առավել վնասակար է և վտանգավոր է գյուղաշխատողի առողջության անվտանգության տեսանկյունից (խմբ․)։ Հարցին, թե ինչպիսի նյութեր են օգտագործում մոլախոտերի և անցանկալի նյութերի դեմ պայքարում, գյուղատնտեսությամբ զբաղվողների 77%-ը պատասխանել է, որ օգտագործում է գլիֆոսատ, ուրագան և այլ թունաքիմիկատներ։ Հարցվածների 72%-ը նշել է, որ չեն օգտագործում անհատական պաշտպանության միջոցներ թունաքիմիկատներ օգտագործելիս․ «Այն կազմակերպություններում, որտեղ եղել են օրինական ձևակերպված աշխատանքային հարաբերություններ, և եղել է արհմիութենական կազմակերպություն կամ որոշակի պայմանավորվածություններ, տրամադրվում են կամ պարտադրվում են օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ, ինչը ժամանակավոր աշխատողների կամ սեփական հողատարածությունները մշակողների դեպքում բացակայել են»։ Եզրափակելով խոսքը՝ Տիրուհի Նազարեթյանն ասաց՝ առաջարկում են կամ ՀՀ-ում արգելել գլիֆոսատի օգտագործում, կամ վերահսկողությանն ուղղված միջոցառումներ իրականացնել։   Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, անդրադառնալով գլիֆոսատի օգտագործմանը, ասաց՝  խնդրիներից մեկը այն է , որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում փոքր մասշատաբի են և հնարավորություն չունեն ճիշտ ցանքաշրջանառություն կազմակերպելու․ «Եթե հնարավորություն լինի ցանքաշրջանառություն կազմակերպել, համոզված եմ, որ մեր գյուղացիների 77%-ը, ովքեր նշել են, որ անպայման օգտագործում են թունաքիմիկատը(գլիֆոսատ), նրանց մի մասը կհրաժարվի դրա օգտագործումից, որովհետև իրենք էլ են հասկանում, որ դա առողջության համար վնաս է։ Երկրորդը, այսօր, ցավոք սրտի, գյուղատնտեսության ոլորտում ունենք աշխատուժի խնդիր։ Մարդիկ այդ բացը փոխարինում են՝ օգտագործելով այն թունաքիմիկատը, որը անմիջապես ապահովում է որոշակի արդյունք։Հույս ունեմ, որ հետագայում, երբ գյուղատնտեսական ձեռնարկությունների խոշորացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, ինքնաբերաբար այդ թունաքիմիկատի օգտագործման ծավալները կկրճատվի»։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ անդրադարձավ գյուղաշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված քայլերին․ «Այս տարվա հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները ընդլայնվել են․ ԱԱՏՄ-ն սկսել է դիտարկել նաև աշխատանքային պայմանները, աշխատանքային իրավունքները։  Կառավարության գործունեության մեջ կան կետեր, որոնք ուղղված են աշխատանքային օրենսդրության փոփոխությանը՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության բարձրացման համար։ Միգուցե հետագայում կարելի է քննարկել լիազորությունները 129 կոնվենցիայի շրջանակում, բայց հիմա մենք փորձում ենք ամբողջովին և արդյունավետ իրականացնել այն լիազորությունները, որ ստացել է տեսչական մարմինը»։ Արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը ասաց՝ հետազոտություն են անցկացրել գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների շրջանում՝ պարզելու համար նրանց աշխատանքային պայմանները․ «Շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք աշխատում են վտանգավոր պայմաններում։ Երբ ասում ես՝ ինչու չես կրում համապատասխան պաշտպանիչ միջոց, ասում է՝ իմ աշխատանքը անվտանգ է։ Այսինքն՝ բոլորս շատ աշխատանքներ ունենք անելու, դրա համար ուզում եմ, որ բոլորս դառնանք մի թիմ և իսկապես այդ շղթան սկսենք, որովհետև գյուղատնտեսության ոլորտի խնդիրները բազմապիսի են և դրանց աստիճանաբար պետք է լուծում տրվի»։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) բուսասանիտարիայի վարչության պետք Արթուր Նիկոյանն էլ ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա առնվազն մեկ ագրոնոմ (գյուղատնտեսության մասնագետ). «Այստեղ հիմնական մեխն այն է, որ ագրոնոմը մարդկանց ոչ թե գյուղատնտեսություն սովորեցնի (փորձը ցույց է տվել, որ դրա արդյունավետություն բարձր չի), այլ ինքը այդ գյուղին որպես գյուղատնտես ծառայի։ Այսպիսով կգա նաև հաջորդ խնդրի լուծումը։ Շատ երկրներում թունաքիմիկատները վաճառվում են ռեցեպտով։ Հիմա մեր երկրում ցանկացած մեկը ցանկացած քանակությամբ թունաքիմիկատ կարող է ձեռք բերել, ցանկացած վայրում այդ ամբողջ սրսկել ու երկրորդ օրը հանել շուկա։ Եթե ներդրվի ռեցեպտով վաճառքի համակարգ, ագրոնոմը կայցելի տվյալ դաշտ, և, բնականաբար գյուղացուց ավելի լավ կարող է իմանալ՝ ինչով է վարակված։ Գրում է վարակված, տալիս է, մարդը գնում է, թունաքիմիկատի խանութից ռեցեպտով ձեռք է բերում և սրսկում է։ Եթե հույսներս դնենք մեկի բարեխղճության վրա, կամ մտածենք, որ մենք ամեն մեկի գլխին կարող ենք կանգնել, վերահսկել կամ պատժել, կամ եթե մտածենք, որ գլիֆոսատը արգելելու դեպքում խնդիր է լուծվելու․ չէ, չի լուծվելու»-ասաց նա՝ հավելելով, որ բազմիցս քննարկել են գլիֆոսատի արգելումը, սակայն իրավական հիմք չունեն, քանի որ գլիֆոսատը ընդգրկված չէ կառավարության կողմից արգելված թունաքիմիկատների ցանկում։   Նանե Ավետիսյան
18:00 - 17 նոյեմբերի, 2021
Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեքշաբթի՝ 16.11.2021թ, երեկոյան ստուգայցերը, ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:36 - 17 նոյեմբերի, 2021
«Տաշիր պիցցա» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակվում են. ՍԱՏՄ

«Տաշիր պիցցա» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակվում են. ՍԱՏՄ

Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը: Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի: Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է:
14:58 - 15 նոյեմբերի, 2021
Հանգստյան օրերին Երևանում դիտարկվել է 39 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 3 խախտում

Հանգստյան օրերին Երևանում դիտարկվել է 39 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 3 խախտում

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:   Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսվարողի մոտ, խախտումներ են հայտնաբերվել և արձանագրություններ կազմվել 3-ում:   Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսվարողների ստուգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագություն:   Արտաշատում (3 ստուգայց), Գեղարքունիքում (5 ստուգայց) և Վայոց ձորում (7 ստուգայց) խախտումներ չեն հայտնաբերվել:   Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:   Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:29 - 15 նոյեմբերի, 2021
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան): Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար: Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ: Ի դեպ «Էլկա» մանկական զարգացման կենտրը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100000 դրամի չափով: «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: Հիշեցնենք, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
12:37 - 12 նոյեմբերի, 2021
«Տաշիր Պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

«Տաշիր Պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է համապատասխան քննություն՝ պարզելու 2021թ. հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հավելենք, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:24 - 11 նոյեմբերի, 2021
Հայտնի են «Տաշիր պիցցա»-ի սննդի լաբորատոր հետազոտության արդյունքները․ ԱՆ և ՍԱՏՄ համատեղ հայտարարությունը

Հայտնի են «Տաշիր պիցցա»-ի սննդի լաբորատոր հետազոտության արդյունքները․ ԱՆ և ՍԱՏՄ համատեղ հայտարարությունը

Առողջապահության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ պատրաստ են լաբորատոր հետազոտության արդյունքները։ «2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են: Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան: Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: «Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է՝ շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis): «Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis: ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։ Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքագրվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ, իսկ երկու՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝ 1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով, 2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, 3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով, 4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով: Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։ Արդյունքները կհրապարակվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:07 - 10 նոյեմբերի, 2021
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել մանկական զարգացման կենտրոնի 9 երեխա

Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել մանկական զարգացման կենտրոնի 9 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 1 երեխա: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում: Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը: Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: 
11:58 - 10 նոյեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի երկու մասնաճյուղում

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի երկու մասնաճյուղում

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Հայտնում են ՍԱՏՄ-ից, նշելով, որ առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքննության համար անհրաժեշտ է 5-ից 7 օր: Այսօր վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
18:51 - 05 նոյեմբերի, 2021
«Տաշիր պիցցայի» առկա ողջ սննդամթերքից կատարվել է նմուշառում. արդյունքները կհրապարակվեն

«Տաշիր պիցցայի» առկա ողջ սննդամթերքից կատարվել է նմուշառում. արդյունքները կհրապարակվեն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքնության համար անհրաժեշտ է 5-7 օր:   Ինչպես հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ։   Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։   Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցում գտնվող:   Հիվանդների վիճակը միջին ծանրության է։    
17:20 - 05 նոյեմբերի, 2021
Աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ 15 քաղաքացի տեղափոխվել է Ինֆեկցիոն ազգային կենտրոն․ նրանց թվում 2 երեխա կա

Աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ 15 քաղաքացի տեղափոխվել է Ինֆեկցիոն ազգային կենտրոն․ նրանց թվում 2 երեխա կա

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։ «Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ: Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
09:58 - 05 նոյեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում: ՍԱՏՄ-ի հաղորդագրության համաձայն՝ 26 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 4-ի մոտ։ «Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր: Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:19 - 02 նոյեմբերի, 2021
Հոկեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները 30 օբյեկտներում շարունակել են վերահսկողությունը

Հոկեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները 30 օբյեկտներում շարունակել են վերահսկողությունը

Հոկեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը սննդի շղթայում տնտեսավարողների մոտ covid19-ի դեմ սահմանված միջոցառումների կատարման նկատմամբ: Արդյունքում՝ 30 օբյեկտներում իրականացված ստուգայցերից ընթացքում կազմվել է 3 արձանագրություն պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:59 - 01 նոյեմբերի, 2021
33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Covid19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում: Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: 33 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
17:38 - 23 հոկտեմբերի, 2021