«Տաշիր պիցցայի» առկա ողջ սննդամթերքից կատարվել է նմուշառում. արդյունքները կհրապարակվեն
17:20 - 05 նոյեմբերի, 2021

«Տաշիր պիցցայի» առկա ողջ սննդամթերքից կատարվել է նմուշառում. արդյունքները կհրապարակվեն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքնության համար անհրաժեշտ է 5-7 օր:
 
Ինչպես հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ։
 
Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։
 
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցում գտնվող:
 
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել