ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ ենթակա զորամասերի, 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ

Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ ենթակա զորամասերի, 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ

Մարտի 2-ից 4-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն՝ Զ(ու)ՄԽ ենթակա զորամասերի, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը, հրամանատարական հմտությունների զարգացումը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովումը։
19:15 - 04 մարտի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավադը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով: Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և զորամասի հրամկազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված պլանային և արտապլանային միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացքը: Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:  
18:16 - 02 մարտի, 2021
Հայաստանը կասեցրել է ԵԽԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները
 |lragir.am|

Հայաստանը կասեցրել է ԵԽԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները |lragir.am|

lragir.am: Թուրքիայի Կարս քաղաքում այս տարվա փետրվարի 1-12-ն անցկացված Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի համատեղ լայնածավալ «Ձմեռ 2021» զորավարժությանը ՀՀ կողմից դիտորդներ չեն հրավիրվել։ Այս մասին հարցմանն  ի պատասխան տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Անդրադառնալով հարցին, թե 2020 թվականի ընթացում ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում թուրք տեսուչների կողմից Հայաստանում տեսչական այցեր անցկացվե՞լ են, իր հերթին՝ Հայաստանի տեսուչների կողմից Թուրքիայում տեսչական այցեր անցկացվե՞լ են, ՊՆ-ից տեղեկացնում են․ «Covid-19 համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին բոլոր տեսակի տեսչական այցերը ԵՍԶՈւ պայմանագրի կողմերի և ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև դադարեցվել են»։ Միաժամանակ, Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 2020թ. հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածությանը Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության և հուլիսի 29-ին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների մոտակայքում թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժության մեկնարկից հետո ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ տեղեկացնելով, որ Հայաստանն այսուհետ կասեցրել է ԵԽԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։ «Հայաստանը նման քայլի դիմել է ԵԽԶՈւ պայմանագրի և Վիեննայի 2011թ. փաստաթղթի սկզբունքների հիման վրա՝ ելնելով Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից», նշվում է ՊՆ պատասխանում։
23:05 - 01 մարտի, 2021
Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները․ ՀՀ ՊՆ

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները․ ՀՀ ՊՆ

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և ժողովրդի անվտանգության ապահովման։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Պահանջում ենք զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը»,- ասված է հայտարարությունում։
21:53 - 27 փետրվարի, 2021
ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերըը և ավիացիան փետրվարի 25-ին անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզումների նպատակն է եղել բարձրացնել ստեղծվող հաշվարկների համատեղ գործելու ներդաշնակության մակարդակը, ճշգրտել ՀՕՊ ստորաբաժանումների և ավիացիայի համատեղ խնդիրներն ու գործնականում դրանց կատարման կարգը; Ըստ աղբյուրի՝ համատեղ շտաբային մարզումների ընթացքում զորատեսակները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ճշգրտվել են մարտական հաշվարկների աշխատանքային խմբերը: «Շտաբային մարզումների մտահղացման համաձայն, առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, սահմանված ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձինք գնահատել են իրադրությունը, մշակել առաջարկություններ հակառակորդի հարվածները հետ մղելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մարզումների շրջանակում հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ կառավարման կետում գործնականում խաղարկվել է ստեղծված օդային իրադրությունը:
22:49 - 26 փետրվարի, 2021