Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ ենթակա զորամասերի, 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ
19:15 - 04 մարտի, 2021

Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ ենթակա զորամասերի, 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ

Մարտի 2-ից 4-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն՝ Զ(ու)ՄԽ ենթակա զորամասերի, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը, հրամանատարական հմտությունների զարգացումը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել