ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել: «Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:  ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը: Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը  կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը:
17:59 - 11 հոկտեմբերի, 2020
ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղը վարձկաններից

ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղը վարձկաններից

Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների կողմից ԼՂ հակամարտության տարածք մուտք գործելու փորձերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին։ Հայտնում է ria.ru-ն։ «25 տարի շարունակ մենք ԱՊՀ-ի տարածքում համատեղ ստեղծել ենք  քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ և չենք կարող ու չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը։ Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը՝ այդ թվում նաև ճնշելով վարձկանների և ահաբեկիչների կողմից հակամարտության տարածք ներթափանցելու ցանկացած փորձ և այն անձանց, ովքեր շահույթ են ստանում զենքի ապօրինի շրջանառությունից և  ֆինանսավորում են ահաբեկչական գործողությունները»,- մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
16:42 - 08 հոկտեմբերի, 2020
ԱՊՀ երկրները կստուգեն ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստությունը |armenpress.am|

ԱՊՀ երկրները կստուգեն ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստությունը |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում: Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից: «Վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առեւանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ: «Ինքնաթիռների անձնակազմերը կկատարեն փոխադարձ մանեւրներ վարժանքին մասնակցող յոթ երկրների օդային տարածությունում»,- հավելել են գերատեսչությունում: Ռուսաստանյան կորանիչները վերջին ժամանակներս գործնականում ամեն օր բարձրանում են ՆԱՏՕ-ի երկրների ինքնաթիռների ուղեկցության, որոնք փորձում են մոտենալ ՌԴ-ի սահմաններին: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի կիրառման ինտենսիվությունն անցյալ տարվա համեմատությամբ մեծացել Է ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին այդ թռիչքների թիվն 87 Էր, իսկ այժմ՝ շուրջ 120, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:19 - 11 սեպտեմբերի, 2020
ԱՊՀ անդամների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ ունեցան ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ

ԱՊՀ անդամների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ ունեցան ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ

Սեպտեմբերի 4-ին առցանց ձևաչափով տեղի ունեցան Անկախ պետությունների համագործակցութան (ԱՊՀ) անդամների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցությունները՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։ Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, ՄԱԿ-ի մարմինների ընտրություններում թեկնածությունների փոխադարձ աջակցությանը և  մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի իրականացման հարցերին: ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց նստաշրջանի համար նախանշված ազգային գերակայությունները: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Հայաստանի համար բազմակողմանիության կարևորությանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, կլիմայի փոփոխությանը և ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգի շրջանակներում ՀՀ-ում գրանցված ձեռքբերումներին: Ընդգծվեց ԱՊՀ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունը՝ դիրքորոշումների համադրման և փոխըմբռնման համատեքստում։
15:29 - 08 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության  եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձեւաչափով հանդիպում առաջինն է եւ վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաեւ արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով: Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր: ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման եւ փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաեւ մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ գլխավոր տաճար եւ «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր: Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին տվյալներ: «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում եւ լուսանկար:
19:40 - 04 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

armenpress.am: Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։  Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական  Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։  «Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։  ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ  Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է.  «Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։ Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է. «Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։ 
13:32 - 20 օգոստոսի, 2020
Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից |armenpress.am|

Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան դուրս Է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Oգոստոսի 19-ին այդ մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտնել Է վարչապետ Դենիս Շմիգալը:«Մեր կառավարությունը շարունակում Է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության համաձայնագրերից դուրս գալու քաղաքականությունը, ուստի այսօր մենք չեղյալ ենք հայտարարում, այսինքն՝ փաստացի կերպով խզում ենք ռադիոնավիգացիոն ապահովման պայմանագիրը եւ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրերը»,- ասել Է նա:Նախարարների կաբինետի որոշման համաձայն, որն ընդունվել Է միաձայն, Ուկրաինան, մասնավորապես, դուրս Է եկել «Ռադիոնավիգացիա» միջպետական կոնսուլտատիվ խորհրդից, «ԱՊՀ-ում հառավոր ռադիոնավիգացիոն ապահովման մասին», «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվեցիայի 83 bis հոդվածի գործնական օգտագործման մասին», «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողական-փրկարարական ապահովման կազմակերպման եւ իրականացման բնագավառում համագործակցության մասին» համաձանագրերից:Բացի դրանից Կիեւը չի կատարի «Ապօրինի միջամտության ակտերից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության ապահովման գծով համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում փոխգործակցության եւ համագործակցության սկզբունքների մասին» հուշագիրը: Ուկրաինան նաեւ հրաժարվել Է «Ռադիոնավիգացիա» Միջպետական կոնուլտատիվ խորհրդի բարենորոգմանը մասնակցելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:29 - 19 օգոստոսի, 2020
Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից |armenpress.am|

Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել Է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին: Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում, Զելենսկու առաջարկած նախագծերը նախատեսում են Ուկրաինայի դուրս գալը «ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման եւ գործունեության որոշումներից» եւ «ԱՊՀ-ի տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին կանոնադրության հաստատման արձանագրությունից»: Այդ փաստաթղթերի տեքստերը Ռադայի կայքում առայժմ բացակայում են: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագրից, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին, Գյուտերի իրավական պաշպանության բնագավառում միջպետական գաղտինիքների պահպանվածության ապահովման մասին, մի քանի հարկային համաձայնագրերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:50 - 14 օգոստոսի, 2020
Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից |armenpress.am|

Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված եւս երեք համաձայնագրերից: Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել Է Ուկրաինայի կառավարությունը: Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել Է Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին, մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագերի գործողությունը: 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում Է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: 2018 թվականի մայիսին Պյոտր Պորոշենկոն, որն այն ժամանակ զբաղեցնում Էր պետության ղեկավարի պաշտոնը, ստորագրեց հրամանագիր Համագործակցության կանոնադրական մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության վերջնական դադարեցման մասին: 2018 թվականի օգոստոսին ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններին կից Ուկրանիայի ներկայացուչությունը փակվեց, շփումներն իրականացվում են Մինսկում Ուկրանիայի դեսպանության միջոցով: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից: Դրանք են, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության մասին, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակության մասին, գյուտերի իրավական պաշտպանության բնագավառում միջպետական գաղտնիքների պահպանվածության ապահվման մասին համաձայնագրերը, մի քանի հարկային համաձայնագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:41 - 12 օգոստոսի, 2020
Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |civilnet.am|

Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով․ լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ես՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների կողմից»,- ասել է սենատորը: Նրա խոսքով, Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը», - ասել է նա: Սենատորը նշել է, որ դիվանագիտական գծով ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։ Բացի այդ, խորհրդարանական գծով նույնպես ջանքեր են գործադրվում։ «Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակից։ Կանենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք լարվածության և ռազմական գործողությունների սրումը», - ընդգծել է Մատվիենկոն: Ըստ նրա՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ:
16:19 - 15 հուլիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Վերջիններս տեսաժողովի ընթացքում հանգամանորեն մտքեր փոխանակեցին ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակների շուրջ և անդրադարձ կատարեցին Առաջնորդների տեսագագաթաժողովի ժամանակ ծավալված քննարկումներին ու հաջորդ տարվա մարտին ծրագրվող լիարժեք գագաթաժողովին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին: Իր խոսքում անդրադառնալով ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում բոլոր այդ նպատակները, մասնավորապես՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունները, հաշվետու կառույցները, իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տոկուն, արդար և ներառական հասարակությունները, ինչպես նաև թվային փոխակերպումն ու բնապահպանական տոկունությունը, մեծապես համընկնում են Հայաստանի կառավարության, նրա մանդատի առաջնահերթություններին. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին ևս ներառում է սույն նպատակները: «Մենք ունենք Եվրամիության հետ մեր համագործակցության հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այն բավականին ընդգրկուն է. ունի այդ թվում ոլորտային համագործակցությանը, ազատությանը, արդարադատությանը վերաբերող մասեր, որոնք ներառում են վերոնշյալ հինգ նպատակները: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը եղել և մնում է համախմբման շատ կարևոր հարթակ՝ ուժեղացնելու ազգային ջանքերը, ծրագրերը և առաջնահերթությունները: Ուստի քննարկումներն առավել պետք է կենտրոնանան այն մանրամասների վերհանման վրա, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր ազգային առաջնահերթությունների հասցեագրմանն ուղղված ազգային ջանքերը և ուրվագծել համագործակցության առավելությունները: Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր բոլոր ոլորտներում, որոնք ուրվագծված են ՀԸԳՀ-ով և մեր բարեփոխումների և զարգացման ծրագրով»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: Արևելյան գործընկերության համատեքստում տարբերակման սկզբունքը լավագույնս օգտագործելու առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ տարբերակումը պետք է զուգակցվի ներառականությամբ, ինչն անչափ կարևոր է: «Եթե տարբերակումը դիտարկենք որպես մասնատում և տարանջատում, կարծում ենք՝ դա կարող է վտանգավոր լինել այս նախագծի համար. մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկմանը, հետագայում՝ նաև ավարտին։ Կարծում եմ, որ կողմերից և ոչ մեկը դա չի ցանկանա: Ուստի, տարբերակումն ու ներառականությունը չպետք է կիրարկվեն մասնատման և տարանջատման համատեքստում»։ 
10:12 - 02 հուլիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Տնտեսական խորհրդի անդամները նիստի սկզբում մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում շեշտել է, որ դիմակայության փորձության են ենթարկվել բոլորը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ բազմակողմ միավորումների մակարդակում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո երկրները պետք է ապագայում նմանատիպ մարտահրավերների առջև դիմակայունության ներուժի համակարգային, բազմակողմ գնահատում իրականացնեն և դրանց համատեղ արձագանքման միջոցներ ձեռնարկեն: Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Ամփոփելով խոսքը նա նշել է, որ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա կուտակված փորձը, անհրաժեշտ է դրանով փոխանակվել և համատեղ գործել՝ համավարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:  
15:24 - 30 հունիսի, 2020