Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից |armenpress.am|
17:29 - 19 օգոստոսի, 2020

Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան դուրս Է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Oգոստոսի 19-ին այդ մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտնել Է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր կառավարությունը շարունակում Է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության համաձայնագրերից դուրս գալու քաղաքականությունը, ուստի այսօր մենք չեղյալ ենք հայտարարում, այսինքն՝ փաստացի կերպով խզում ենք ռադիոնավիգացիոն ապահովման պայմանագիրը եւ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրերը»,- ասել Է նա:

Նախարարների կաբինետի որոշման համաձայն, որն ընդունվել Է միաձայն, Ուկրաինան, մասնավորապես, դուրս Է եկել «Ռադիոնավիգացիա» միջպետական կոնսուլտատիվ խորհրդից, «ԱՊՀ-ում հառավոր ռադիոնավիգացիոն ապահովման մասին», «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվեցիայի 83 bis հոդվածի գործնական օգտագործման մասին», «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողական-փրկարարական ապահովման կազմակերպման եւ իրականացման բնագավառում համագործակցության մասին» համաձանագրերից:

Բացի դրանից Կիեւը չի կատարի «Ապօրինի միջամտության ակտերից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության ապահովման գծով համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում փոխգործակցության եւ համագործակցության սկզբունքների մասին» հուշագիրը: Ուկրաինան նաեւ հրաժարվել Է «Ռադիոնավիգացիա» Միջպետական կոնուլտատիվ խորհրդի բարենորոգմանը մասնակցելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել