ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղը վարձկաններից
16:42 - 08 հոկտեմբերի, 2020

ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղը վարձկաններից

Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների կողմից ԼՂ հակամարտության տարածք մուտք գործելու փորձերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին։ Հայտնում է ria.ru-ն։

«25 տարի շարունակ մենք ԱՊՀ-ի տարածքում համատեղ ստեղծել ենք  քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ և չենք կարող ու չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը։ Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը՝ այդ թվում նաև ճնշելով վարձկանների և ահաբեկիչների կողմից հակամարտության տարածք ներթափանցելու ցանկացած փորձ և այն անձանց, ովքեր շահույթ են ստանում զենքի ապօրինի շրջանառությունից և  ֆինանսավորում են ահաբեկչական գործողությունները»,- մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը:



Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել