ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայտարարությունները, թե ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է

Հայտարարությունները, թե ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել: Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով:
15:30 - 02 հոկտեմբերի, 2020
ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության վերաբերյալ

ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության վերաբերյալ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության վերաբերյալ։ Հիշեցնենք, ավելի վաղ ՊՆ խոսնակը գրել էր, որ այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:  
23:36 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը  հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

Ադրբեջանը հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:
18:28 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։ 
17:57 - 29 սեպտեմբերի, 2020
Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կորուստներին՝ նշելով, որ դրանք չափազանց մեծ են։ «Իրենք կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց եւ մեր կորուստները, դրա համար փորձելու են էդպիսի՝ իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի ոչնչացման մասին, եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր եղեք»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Խոսելով Նախիջևանի կողմից իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ «Զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով պահեստազորայինների՝ պատերազմում ներգրավվելու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանք դեռևս ներգրավված չեն։ «Այնպես չէ, որ նրանք տարվում եւ անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի, պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»,-եզրափակեց Հովհաննիսյանը։ 
12:10 - 29 սեպտեմբերի, 2020
Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ «Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցիչն անդրադառնալով ՀՀ տարածքի իրավիճակին ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։ «Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ  այս ճակատն (խմբ․-Վարդենիսի) օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ «Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ 
11:44 - 29 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
15:15 - 28 սեպտեմբերի, 2020
Մենք հարյուրավոր զոհեր չունենք, Արցախում էլ մասսայական տեղահանում չի՛ կատարվում․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք հարյուրավոր զոհեր չունենք, Արցախում էլ մասսայական տեղահանում չի՛ կատարվում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ հերքեց հարյուրավոր զոհեր ունենալու մասին լուրերը։ «Մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»,-մասնավորապես նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով սահման մեկնածների թվին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջինս գաղտնիք պարունակող տեղեկություն է․ «Թե քանի մարդ է մեկնել սահման՝ չեմ կարող թիվ հրապարակել, դա գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Բայց դիմել են շատ-շատերը, եւ ստիպված ենք շատերին ասել՝ խնդրում ենք, դիմեք ձեր զինկոմիսարիատներին, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը մեզ ավելի շատ խանգարելու է։ Լավ կլինի, որ զինկոմիսարիատները մարդկանց հստակ կազմակերպեն, եւ զորահավաքը կազմակերպվի՝ ինչպես անհրաժեշտ է»։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու հարցին՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա «Եթե լինի, պաշտոնապես կհայտարարվի, ՀՀ կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ եւ կասեն՝ ապաստարան անհրաժեշտ է, թե ոչ, եւ քանի հոգու համար։ Արցախում մասսայական տեղահանում չի՛ կատարվում»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։Հովհաննիսյանը խոսեց նաև զինծառայողներին ամեն րոպե զանգելու հետևանքների մասին․ «Երբ փորձում եք ամեն րոպե զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին զանգել, եթե իրենք կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակեք նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված եւ նպատակային աշխատեցնել»,-մասնավորապես նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
11:39 - 28 սեպտեմբերի, 2020
Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս պահին տեղի ունեցող ասուլիսին հայտնեց, որ ողջ գիշեր մարտեր են ընթացել՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հյուսիսի եւ հարավի ուղղությամբ։ «Մեր ԶՈՒ-երին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում»,- մանսավորապես նշեց Արծրուն Հովհաննիսյանը։  ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան։ «Բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Լրագրողի հարցին ի պատասխանն Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց զոհերի դիերը ստանալու խնդրանքով չեն դիմել։ «Արցախի պաշտպանության բանակը համապատասխան տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ադրբեջանական զինված ուժերի ծառայողների բազմաթիվ դիակներ՝ թողնված մեր կողմում»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։
11:17 - 28 սեպտեմբերի, 2020