Արձանագրվում են դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերով սկսում են լուսաբանել իրադարձություններն առաջնագծում. կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները. ՀՀ ՊՆ խոսնակ
12:26 - 03 հոկտեմբերի, 2020

Արձանագրվում են դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերով սկսում են լուսաբանել իրադարձություններն առաջնագծում. կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները. ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ-ն հայտարարությւոն է տարածել, որում ասվում է․

Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։

Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել