ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկացի սպաները |tert.am|

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկացի սպաները |tert.am|

tert.am: Ուկրաինայի Ազգային գվարդիայում վերապատրաստման դասընթացներ են սկսվել ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ, այժմ ուկրաինացի զինծառայողներին կվերապատրաստեն ամերիկացի սպաները: Այս մասին հաղորդում է Репортёр-ը՝ հղում անելով Ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը:Գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացն ընթանում է ստորաբաժանումների վերապատրաստման միջազգային միջգերատեսչական կենտրոնում (Կիևի մարզում): Համագործակցությունը տեղի է ունենում «Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հնարավորությունների կատարելագործման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Անվտանգության համաշխարհային պահուստային հիմնադրամի կողմից Պենտագոնի միջոցով:«Այդ դասընթացները կարևոր են միջազգային գործընկերների հետ մեր ընդհանուր ձգտման համար՝ համակարգային մոտեցում ստեղծելու ստորաբաժանումների հավաքական պատրաստվածության համար, որպես այն մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է գերատեսչության վերապատրաստումների հարցով վարչության ղեկավար, գնդապետ Կոնստանտին Պլետկոն:  
22:21 - 11 ապրիլի, 2021
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝  Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար |armenpress.am|

Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Թեհրանն այսօր ռազմավարական վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը, Մերձավոր Արևելքին և Իսրայելի Պետությանը: Մենք սերտ կաշխատենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ, որպեսզի Իրանի հետ յուրաքանչյուր համաձայնություն ապահովի երկրների կենսական կարևորության հետաքրքրությունները, տարածաշրջանում կանխի սպառազինությունների վտանգավոր մրցավազքը և պաշտպանի Իսրայելի Պետությունը»,-ասել է Հանցը՝ նշելով, որ Իսրայելը ԱՄՆ-ին դիտում է որպես գործընկեր  բոլոր ուղղություններով, որոնցից հիմնականը Իրանն է: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Օսթինը հայտարարել է, որ  Միացյալ Նահանգների և Իսրայելի  փոխհարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել, որ ապահովի «Մերձավոր Արևելքում Իսրայելի որակյալ գերազանցությունը: Նրա խոսքով, իսրայելցի գործընկերոջ հետ քննարկել են նաև իսրայելական պետության ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցը:
18:32 - 11 ապրիլի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի թեմային
 |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի թեմային |tert.am|

tert.am: Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և չսրել լարվածությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «Իզվեստիան»: Բացի այդ, դիվանագետը մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի երեկ արած հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները «համագործակցում» են Ռուսաստանի հետ շատ մակարդակներում, այդ թվում՝ ՊՆ մակարդակում:«Պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով Ուկրաինայում ամերիկյան ներկայացուցիչների հետ կապ չկա և չի սպասվում, մոտ 7-10 օր առաջ տեղի ունեցած շփումներն իրականացվել են այլ մակարդակներում և այլ ոլորտներում»,- հայտարարել է Ռյաբկովը:Փոխարտգործնախարարը Վաշինգտոնին հորդորել է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակին, չսրել լարվածությունը և հետևողականորեն վերաբերվել մայրաքաղաքների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին:
17:16 - 10 ապրիլի, 2021
Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները |armenpress.am|

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Իրանը մտադիր չԷ դադարեցնել որեւիցե գործունեություն միջուկային բնագավառում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները եւ չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին: Այդ մասին հայտարարել Է քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին: «Թեհրանը չի դադարեցնի եւ նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում Է ուրանի հարստացմանը,- մեջբերում Է Արագչիին IRNA գործակալությունը:- Ուրանի հարստացման գործընթացը մինչեւ 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված Է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում: Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք Է վերացվեն միանգամից: Արագչիի խոսքով՝ «հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատում տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն: «Երկար ճանապարհ Է սպասվում,- ասել Է նա:- Սակայն բանակցություններն առաջ են շարժվում եւ ընթանում են կառուցողական մթնոլորտում: Ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել Է Իրանի եւ միջազգային «հնգյակի» համատեղ հանձնաժողովի՝ 2021 թվականին առաջին նիստը: Անմիջակա նիստի արդյունքներով փորձագետների երկու աշխատանքային խմբերին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման եւ միջուկային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերով, հանձնարարվել Է որոշել կոնկրետ միջոցներ, որոնք պետք Է ընդունվեն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից Գործողությունների համանտեղ համապարփակ պլանի լիովին կատարումը վերականգնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:12 - 09 ապրիլի, 2021
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստորագրահավաք է սկսվել՝ Բայդենից Ցեղասպանության ճանաչման պահանջով |armtimes.com|

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստորագրահավաք է սկսվել՝ Բայդենից Ցեղասպանության ճանաչման պահանջով |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ նախագահ Բայդենից պահանջելով ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ANCA-ն՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակը: Նշվում է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։ Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով 38 սենատորներ։ Նախագահ Բայդենին ուղղված նամակի տեքստը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․ «Մեծարգո նախագահ Բայդեն  Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»: Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը: Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ․ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո: Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»:  Կոնգրեսականներ Ադամ Շիֆ Գուս Բիլիրակիս Ֆրենկ Փալոն Դեյվիդ Գ. Վալադաո Ջեքի Սփյեր
15:04 - 09 ապրիլի, 2021
Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից. Պեսկով
 |tert.am|

Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հաստատուն կողմնակիցը` չնայած Վաշինգտոնից եկող թշնամական տրամադրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ընդհանուր առմամբ, չնայած Վաշինգտոնի կողմից արված բոլոր կոշտ հայտարարություններին և թշնամական դրսևորումներին, նախագահ Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման հաստատուն կողմնակիցը` առնվազն մեզ համար ձեռնտու ոլորտներում: Մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մենք միշտ պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ են մեր գործընկերները»,-ասել է Պեսկովը:Ըստ նրա, Մոսկվան երբեք չի եղել Վաշինգտոնի հետ հարաբերությունները ծայրահեղ աստիճանի հասցնելու կողմնակից:«Մենք երբեք որևէ մեկի համար սպառնալիք չենք ներկայացրել և չենք ներկայացնում: Բայց մենք, իհարկե, երբեք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում` ԱՄՆ-ին, մեզ սպառնալ, մեզ ինչ-որ բան թելադրել և ոտնահարել մեր շահերը: Ամերիկյան կողմի թշնամանքն ու գործողությունների անկանխատեսելիությունը մեզ պարտավորեցնում է պատրաստ լինել ամենավատ սցենարներին: Երբ ունեք բավականաչափ ագրեսիվ, անկանխատեսելի զրուցակից, միշտ մոբիլիզացված եք լինում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Պեսկովը նաև նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ լրագրողների հարցերը «ավելի շատ են, քան այդ հարաբերությունների ծավալը»:
18:01 - 08 ապրիլի, 2021
Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցները մտել են ուժի մեջ
 |ermenihaber.am|

Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցները մտել են ուժի մեջ |ermenihaber.am|

ermenihaber.am: Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի  ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ սահմանված պատժամիջոցները:  ԱՄՆ պետքարտուղարությունը ավելի վաղ որպես հիմնավորում  նշել էր Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը: Թուրքիայի դեմ սահմանափակումները ընդունվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում: Ըստ այդ պատժամիջոցների, վերոհիշյալ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ նրանց բոլոր ակտիվներն այդ տարածքում կարգելափակվեն: Բացի դրանից CAATSA օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Վաշինգտոնը 2020թ. դեկտեմբերին պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ:
20:24 - 07 ապրիլի, 2021
«Սա իրանցի ժողովրդի հաղթանակն է»․ Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ-ի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը
 |tert.am|

«Սա իրանցի ժողովրդի հաղթանակն է»․ Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ-ի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շուրջ 4+1 ձևաչափով (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններ վարել հնարավոր է այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։Ռոհանին կարծում է, որ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկությունն Իրանի հաղթանակն է։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել էր, որ Թեհրանը բանակցելու է բացառապես 4+1 խմբի երկրների հետ:«Երեկ կայացած հանդիպումից հետո ես միջազգային հարաբերություններում նոր էջ եմ բացել։ Եթե Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կարող ենք բանակցել 4+1 ձևաչափի շրջանակում», - կառավարության նիստում ասել է Ռոհանին և հավելել․ «Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք միջուկային համաձայնագրի սահմաններում մեր ստանձնած պարտավորություններին վերադառնալ՝ բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց։ Միացյալ Նահանգները խոսում են ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»։Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել են Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։
14:13 - 07 ապրիլի, 2021
ԱՄՆ-ը 1 միլիոն դոլար է տրամադրում ՀՀ-ին` COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացին աջակցելու համար

ԱՄՆ-ը 1 միլիոն դոլար է տրամադրում ՀՀ-ին` COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացին աջակցելու համար

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։  Այս մասին հայտնեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:  Մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան 11 միլիոն դոլար։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. «Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին`հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»: Համավարակի բռնկումից մինչ օրս Միացյալ Նահանգները սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման  և COVID-19-ի դեմ արձագանքն  ուժեղացնելու ուղղությամբ: Այս համագործակցությունը ներառում է  լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում, ինչպես նաև դիմակայունության  խթանում փոքր բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ դրամաշնորհների տրամադրման միջոցով: ԱՄՆ-ը շարունակում է գլոբալ առաջնորդություն ցուցաբերել միջազգային առողջապահության և COVID-19 համավարակի դեմ պայքարում հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում։ Այս ամենի հիմքում ընկած է  2001 թվականից ԱՄՆ Կառավարության ավելի քան $140 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակությունը  գլոբալ առողջապահական ծրագրերին և տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը:  
10:31 - 07 ապրիլի, 2021
Պենտագոնը ՌԴ-ին կոչ է արել հստակեցնել Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված մտադրությունները
 |tert.am|

Պենտագոնը ՌԴ-ին կոչ է արել հստակեցնել Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված մտադրությունները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն լիովին չի հասկանում Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված Ռուսաստանի մտադրությունները և Մոսկվային կոչ է անում հստակեցնել դրանք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։Նրա խոսքով՝ Պենտագոնը տեղեկություններ ունի այն մասին, որ ՌԴ-ն հարավ-արևելյան ուղղությամբ, այդ թվում՝ Ղրիմում, ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը։«Մեզ համար դժվար է այս պահին խոսել նրանց մտադրությունների մասին։ Դա մտահոգիչ է, և մենք շարունակում ենք հետևել զարգացումներին»,- հավելել է նա։Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարծում է՝ ռուսական զորքերն արդեն գտնվում են Ուկրաինայի արևելքում:«Ես փորձում եմ խուսափել այնտեղ կոնկրետ գործողությունների, հատկապես այլ երկրի զինվորականների գործողությունների մասին խոսակցություններից»,- հավելել է նա:
09:40 - 07 ապրիլի, 2021
Ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև գաղտնի հաղորդակցություն կա․ Արիֆ Յունուսով |hetq.am|

Ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև գաղտնի հաղորդակցություն կա․ Արիֆ Յունուսով |hetq.am|

hetq.am: Քաղաքական հետապնդումների պատճառով Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը, լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան բանակցային գործընթացի հարցում։ Նա մասնակցում էր ղարաբաղյան հակամարտության թեմայով «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը։ Բանակցությունները, ըստ Յունսովի, այժմ ընթանում են մի քանի մակարդակներում։ Առաջինը գեոպոլիտիկ ձևաչափն է՝ Մինսկի խումբը, որը թեև իրեն սպառել է, սակայն չի վերացել։ Յունուսովը նշում է՝ կա այսբերգի երևացող մասը, և այն, ինչը թաքցված է տեսադաշտից։ Չնայած ինչքան էլ Ալիևը հայտարարում է, որ իրենց Մինսկի խումբը պետք չէ, երբ լրագրողները գնացել են, Յունուսովի խոսքով՝ խաղաղ մթնոլորտում քննարկվել է բանակցությունների հետագա ընթացքի մասին հարցերը «Ալիևի բոլոր ասածները պետք չէ լուրջ ընդունել․ կան բաներ, որոնք ասվում են ներքին լսարանի համար։ Մինսկի խումբը ոչ մի տեղ չի անհետացել, ուղղակի կային այլ հանգամանքներ, օրինակ՝ պանդեմիան Եվրոպայում, Ամերիկայում՝ ընտրությունները։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ակտիվացել է, և դա դեռ սկզիբն է»,- նշեց ադրբեջանցի իրավապաշտպանը։  Բանակցությունների երկրորդ ձևաչափը, Յունուսովի խոսքով, Մոսկվա-Երևան-Բաքուն է, այսինքն՝ բանակցությունները երեք երկրների մասնակցությամբ, որը ներկայում ամենաակտիվ ձևաչափն է, և այստեղ գլխավոր դերում Ռուսաստանն է։ Երրորդ ձևաչափը, որին ինչպես նշում է Արիֆ Յունուսով, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, անմիջական բանակցություններն են Երևանի և Բաքվի միջև․ «Ադրբեջանը 1994 թվականից հայտարարում է, որ այս հակամարտությունը Բաքվի և Երևանի միջև է, և հենց իրենք էլ պետք է լուծեն այս հարցը։ Իհարկե, կրկին Մինսկի խմբի շրջանակներում, բայց բանակցությունները պետք է ընթնանան միայն երկու երկրների միջև, և Ղարաբաղի իշխանությունների հետ որևէ բանակցություն Ադրբեջանը մշտապես բացառել է, բայց այս պատերազմից հետո ամբողջությամբ փոխվել է իրավիճակը, և հիմա կողմերը պետք է կամա թե ակամա լուծեն մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- ասաց Յունուսովը՝ հայտնելով, որ իրականում հիմա գաղտնի հաղորդակցություն կա ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև, և արդեն եղել է երկու հանդիպում, որի մասին պաշտոնապես չի հայտարարավել, այսինքն՝ որպես այդպիսին, կան բանակցություններ, կարծում է Յունուսովը՝ շեշտելով, որ չնայած այս ամենին, իրադարձությունների հետագա ընթացքը շատ անորոշ է։ «Մինչև պատերազմը բանակցությունները կրում էին իմիտացիոն բնույթ, իսկ հիմա իրավիճակն այլ է, նրանք ինտենսիվ բնույթ են կրում, գուցե շատ անհամաձայնություններով, սակայն հիմա կողմերը առարկայական հարցեր են քննարկում։ Հիմա որոշվում են սահմանային հարցեր։ Քննարկվում են կոմունիկացիաների հարցեր, կարելի է երկար վիճել, թե որ կողմին է դա ավելի ձեռնտու, բայց այդ բանակցությունները իրենք իրենցով արդեն իսկ շատ կարևոր են։ Եվ ես բանակցությունների գործընթացում դրական եմ համարում այն, որ ինչ-որ բան տեղից շարժվել է։ Սա դեռ սկզբնական փուլն է, մենք չենք կարող վստահորեն պնդել, որ թունելի վերջում լույս կա, և մենք կարող ենք խաղաղության համաձայնագրի տեսքով արդյունք տեսնել, սակայն որ գործընթացը սկսվել է, միաշնանակ է»,- նշեց Արիֆ Յունուսովը։
13:40 - 06 ապրիլի, 2021