Երեկ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինեքենի ու Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոյի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմանի ու միջազգային մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Անդրադառնալով Ուկրաինային՝ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնշխանությանն ու տարածքային ամբողջականությունը։ Նրանք ընդգծել են, որ Ռուսաստանը «պետք է դադարեցնի Ղրիմում ու Ուկրաինայի հետ սահմանին ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումները», որոնք անվանել են «վտանգավոր»։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
comment.count (0)