Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Հայաստան և Ադրբեջան: BBC.arabic-ը զրուցել է երկու երկրների միջև կրակագծում գտնվող սիրիացի զինյալի հետ

Հայաստան և Ադրբեջան: BBC.arabic-ը զրուցել է երկու երկրների միջև կրակագծում գտնվող սիրիացի զինյալի հետ

«Ես չգիտեի, որ մենք գնում ենք կռվելու»,- այս բառերով է սկսում Աբդալլահը (անունը փոխված է նրա խնդրանքով) ինձ հետ երկխոսությունը զրուցարան-հավելվածներից մեկի միջոցով: Մեր երկխոսությունը ծավալուն չէր. զրուցակիցս, գտնվելով Ադրբեջանի բանակի ռազմական հավաքակայաններից մեկում, շտապ ուղարկում էր իր պատասխանները, որպեսզի ռազմական ղեկավարությունից որևէ մեկը դա չնկատեր և խիստ չպատժեր:Այդ հավաքակայանը գտնվում է Հայաստանին սահմանակից գոտում, այստեղ խիստ հսկողություն է սահմանվել ներսում գտնվող զինյալների նկատմամբ՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև դարեր շարունակ վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող պատերազմի պայմաններում: Սովետական միության ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը, լինելով Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար մարզ, բնակեցված էր հայերով: Սովետական միության փլուզման ժամանակ՝ 1990-ական թվականների սկզբին, այդ շրջանի բնակչությունը ցանկանում էր միանալ Հայաստանին, ինչը հանգեցրեց երկու ժողովուրդների միջև 1990-ականների սկզբին հակամարտության բռնկմանը, որի արդյունքում սպանվեց մոտ  30000 մարդ: Այն ավարտվեց խաղաղության զինադադարով՝ դարձնելով տարածաշրջանը երկու կողմերի միջև հակամարտության կիզակետ: Ժամանակ առ ժամանակ հակամարտությունն ակտիվանում է, որի հետևանքով երկու կողմից զոհվում և վիրավորվում են մարդիկ, իսկ 2016թ․ ռազմական բախումների հետևանքով մահացել էր ավելի քան հարյուր մարդ։ Անցյալ կիրակի օրը` սեպտեմբերի 27-ին, երկու երկրները հայտարարեցին ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք՝ կողմերի միջև ռազմական էսկալացիայի հետևանքով:Աբդալլահը մեկն է սիրիացի հարյուրավոր քաղաքացիներից, որոնք թուրքական բանակի և Սիրիայի հյուսիսում նրա դաշնակից՝ ընդդիմադիր Ազգային բանակի իմացությամբ անցյալ չորեքշաբթի ուղարկվել էին կռվելու ադրբեջանցիների կողքին: Սիրիայի հյուսիսի այս քաղաքացիները զինվորական պատրաստություն չեն անցել, նրանց տարիքը տատանվում է 17-30 միջակայքում: Հայաստանի կառավարությունը մեղադրել է Թուրքիային Ադրբեջանում չորս հազար սիրիացի մարտիկ տեղակայելու մեջ, սակայն Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները։ Թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը զեկույց էր հրապարակել, որում հերքում էր այդ տեղեկությունը։ Մինչդեռ Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հաստատում է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակի» խմբավորումների որոշ ղեկավարներ, ինչպես օրինակ թուրքմենական ծագում ունեցող Սուլթան Մուրադը և Սուլեյման Շահը, Անկարայի հրահանգով մարտիկներ են ուղարկել Ադրբեջան, իսկ Հոմս և Ալ֊-Ղուտա քաղաքների բնակիչները հրաժարվել են մեկնել՝ պատճառաբանելով, որ կոնֆլիկտը շիա ադրբեջանցիների և քրիստոնյա հայերի միջև է։Ճանապարհը դեպի Ադրբեջան Աբդալլահը նման է Սիրիայի հյուսիսի բնակիչների մեծ մասին, որոնք տառապում են ծանր տնտեսական և դժվարին կենսական պայմաններից: «Արձագանքների համակարգման» խմբի կողմից իրականացված տեղական հարցումների համաձայն՝ այս տարածաշրջանում բնակվողների 90%-ը չի կարողանում հոգալ իր կյանքի հիմնական տարրական ծախսերը,  նրանց 81%-ը ամսական 50 դոլարից նվազ աշխատավարձ է ստանում, 78%-ը չի կարողանում գնել այն ամենն, ինչի կարիքն ունի կամ ցանկանում է: Այս ամենից ելնելով՝ Աբդալլահն ընդունել է Ադրբեջանում ամսական 2000 դոլարի դիմաց աշխատելու հնարավորությունը՝ իր և իր ընտանիքի կյանքի պայմանները բարելավելու նպատակով՝ չիմանալով սակայն, թե ինչ է սպասում նրան այնտեղ (Ադրբեջանում):Աբդալլահը ներկայացնում է ինձ իր ուղևորությունը. «Անցյալ շաբաթ Սիրիայի ընդդիմադիր ազգային բանակի Համզա խմբավորման առաջնորդ Սեյֆ Աբու Բաքրը առաջարկեց մեզ մեկնել Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական կետերը հսկելու համար՝ ամսական 2000 դոլար վարձատրությամբ: Սիրիայի հյուսիսից մեզ տեղափոխեցին դեպի Հաուար Քիլիս գյուղ, այնտեղ Սիրիայի ազգային բանակի մարտիկները առգրավեցին մեր գումարը, հեռախոսները և հագուստը, որպեսզի մեր ինքնությունը որևէ կերպ չճանաչվի»: Աբդալլահին հաջողվել է վերստին հետ ստանալ իր հեռախոսը՝ ընտանիքի հետ շփումը ապահովելու համար: Նա, սակայն, չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ նրանց: Աբդալլահն ավելացնում է. «Այնուհետև մեզ տեղափոխեցին Թուրքիայի հարավում գտնվող Antep-ի օդանավակայան, որտեղից 1 ժամ 40 րոպե տևողությամբ թռիչք կատարեցինք դեպի Ստամբուլի օդանավակայան, իսկ հետո արդեն ադրբեջանական ավիաուղիների միջոցով՝ Ադրբեջան: Մեր ժամանման պահին դեռ պատերազմը չէր մեկնարկել, և մենք չէինք պատրաստվում կռվել»: Սա առաջին դեպքը չէ, երբ սիրիացիները Թուրքիայի միջոցով ուղարկվում են կռվելու իրենց հայրենիքից դուրս: Անցյալ տարվա մայիսին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ սիրիացիները երկրի հյուսիսից Թուրքիայի տարածքով ուղևորվում են Լիբիա՝ Ազգային համաձայնության կառավարության շարքերում կռվելու՝ ընդդեմ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի: Անակնկալ կռիվ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման մասին, գումար աշխատելու և ապրուստի միջոցները բարելավելու Աբդալլահի երազանքները հօդս ցնդեցին: Նա, մասնավորապես, նշում է. «Մեզ  նստեցրին զինվորական փոխադրող-մեքենաներ, մենք կրում էինք ադրբեջանական համազգեստ և յուրաքանչյուրս զինված էր անհատական զենքով (Կալաշնիկով): Այստեղ գտնվողների մեծ մասն աղքատ մարդիկ են, որոնք ցանկանում էին գումար աշխատել․ զինվորականներ չեն: Մեքենան կանգ առավ, և մենք անակնկալի եկանք, որ առաջնագծում ենք ու չգիտեինք անգամ, թե որտեղ է թշնամին: Երբ սկսվեց հրետակոծությունը, երիտասարդները սկսեցին վախից լաց լինել՝ ցանկանալով վերադառնալ, ապա մեր կողքին արկ ընկավ, չորս սիրիացի սպանվեց, երեքը վիրավորվեցին»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հակամարտության կողմ չէ և միայն բարոյական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Աբդալլահն ավելացնում է, որ ռազմական հավաքատեղիում, որտեղ գտնվում է, տեսել է սպանված սիրիացիների 10 դիակ, վիրավորվել են 70-ը, և նրանց չի ցուցաբերվում անհրաժեշտ առողջապահական խնամք: Սիրիայի հյուսիսի տեղական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ մի շարք ընտանիքներ սկսել են լուրեր ստանալ իրենց հարազատների մահվան մասին:  Կռիվ կամ բանտ Սիրիացի այս երիտասարդների պայծառ ապագայի ակնկալիքը՝ ամսական երկու հազար դոլար ստանալու հույսը, հանկարծակի վերածվել է խավարի, քանի որ նրանք այժմ ամեն րոպե մահվանը դեմ առ դեմ են ելնում: Այժմ նրանք ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Աբդալլահը որոշ ժամանակ դադարեց գրել և չէր պատասխանում իմ հարցերին։ Կարծում էի, որ նրան բացահայտել են, սակայն պարզ դարձավ, որ պատերազմական գոտում ինտերնետի թույլ  կապը բարդացնում է հաղորդակցությունը:  Վերջում նա ավելացնում է․ «Պատերազմի մեկնարկից հետո մենք փորձեցինք տեղեկացնել այստեղի ղեկավարությանը, որ ցանկանում ենք վերադառնալ Սիրիա, սակայն մերժում ստացանք։ Նրանք մեզ սպառնում են երկարաժամկետ ազատազրկմամբ, եթե չգնանք ճակատում կռվելու, մենք նման ենք աքսորյալների»։Շուշան Կյուրեղյան
19:25 - 30 սեպտեմբերի, 2020
Համաձայն միջազգային լրատվամիջոցներում պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով․ ՀՀ ՄԻՊ

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով: Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով: Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն: Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով: Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»»:  
16:04 - 30 սեպտեմբերի, 2020
Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ
 |shantnews.am|

Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ |shantnews.am|

shantnews.am:  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ նախօրեին Զարիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես սիրիական խնդրի կապակցությամբ նա նշել է, որ այն հատուկ համաձայնեցման կարիք ունի և հավելել․ «Մենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին համակարգում ենք մեր քայլերը Աստանայի բանակցությունների շրջանակում»։ Նա նկատել է, որ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ Թեհրանի և Մոսկվայի միջև կա համակարգվածություն։  Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս կանոնավոր շփումներ ունենալ ռուս գործընկերների հետ:    
20:48 - 24 սեպտեմբերի, 2020
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին |hetq.am|

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը։  Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար: Կենտրոնի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։ «Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
10:25 - 22 սեպտեմբերի, 2020
Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք
 |shantnews.am|

Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք |shantnews.am|

shantnews.am:  Սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել են Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը:  Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին: Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա: Թուրքական կողմի պնդմամբ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ  Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ:    
22:54 - 17 սեպտեմբերի, 2020
Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար |tert.am|

Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ձևավորված «Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական հանցագործությունների ուսումնասիրման հանձնաժողովը» ներկայացրել է իր զեկույցը, որում Թուրքիային, ինչպես նաև այդ երկրի հովանավորության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորմանը և Սիրիայում գտնվող այլ ռազմական խմբավորումներին մեղադրում է երկրի քրդաբնակ տարածքներում ռազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքալեզու ծառայությունը:Զեկույցի համաձայն երկրում գտնվող գրեթե բոլոր ռազմական սուբյեկտները կատարել են այնպիսի ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունները, տանջանքի ենթարկելը, բռնաբարությունները, բռնի տեղաշարժերն ու կողոպուտները:Հանձնաժողովը, որի կազմում ներառվել են Պաուլո Սերժիո Պինեյրոն, Կարեն Կոնինգ Աբուզայդը և Հաննի Մեգալին, այս անգամ պատրաստել է 25 էջանոց զեկույց, որը վերաբերում է 2020 թվականի մարտի 5-ի հրադադարից հետո Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին:Զեկույցում տեղ են գտել ուսումնասիրություններ, որոնք արվել են այս տարվա հունվարի 11-ից մինչև հուլիսի 1-ը:
11:51 - 17 սեպտեմբերի, 2020
Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի՝ Թուրքիան պատերազմական հանցագործություն է անում Սիրիայում |ermenihaber.am|

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի՝ Թուրքիան պատերազմական հանցագործություն է անում Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հետազոտության հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհերիոն հայտարարել է, որ Թուրքիան և վերջինիս հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը Սիրիայի քրդաբնակ վայրերում պատերազմական ոճրագործություններ են անում։ Պինհերիոն հրավիրել է մամուլի ասուլիս և ներկայացրել 2020-ի առաջին կիսամյակում Սիրիայում արված հետազոտությունների 25 էջանոց զեկույցը, որտեղ կոշտ քննադատություն է հասցեագրված Թուրքիային։ Ըստ այդմ՝ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինուժը, քրդաբնակ շրջաններում կողոպտում ու ավերում է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, որոնք ներառված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սիրիական ճգնաժամի և կորոնահամաճարակի հետևանքով շուրջ 9.3 մլն մարդ այդ երկրում զրկված է պարենային ապահովման երաշխիքներից և մատնված սովի։ Հանձնաժողովի կազմած զեկույցը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ։
17:08 - 16 սեպտեմբերի, 2020
«Հայաստան» հիմնադրամից օժանդակություն է հատկացվելու Լիբանանի ու Սիրիայի բոլոր հայկական դպրոցներին

«Հայաստան» հիմնադրամից օժանդակություն է հատկացվելու Լիբանանի ու Սիրիայի բոլոր հայկական դպրոցներին

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։ Արամ Ա հայրապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վեհափառն ընդունել է Հայկակ Արշամյանին եւ նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող դրությունը, ինչպես նաեւ վերականգման աշխատանքները, գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքներին։ Ըստ Արամ Ա հայրապետի՝ հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին եւ աշխատակիցներին, իսկ Սիրիայի դեպքում օժանդակություն է տրվելու նաեւ կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։
10:24 - 10 սեպտեմբերի, 2020
Շուրջ 70,000 ԱՄՆ դոլար Սիրիայի մեր հայրենակիցներին

Շուրջ 70,000 ԱՄՆ դոլար Սիրիայի մեր հայրենակիցներին

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով։ Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․  30,000 ԱՄՆ դոլար ՝ Սիրիայում  հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին: Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին։ Հավելենք, որ հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։ Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  մշտապես մեր հայրենակիցների կողքին է։
16:13 - 09 սեպտեմբերի, 2020
ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավարների հետ
 |azatutyun.am|

ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավարների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավարության հետ։ SANA գործակալության փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը Սիրիա է ժամանել կիրակի երեկոյան։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր նա առաջին անգամ է այցելում Սիրիա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Յուրի Բորիսովի ու Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը ասել, թե իր կառավարությունը կշարունակի ընդլայնել ու զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով։ Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին ռուսական պատվիրակության և Սիրիայի արտգործնախարարի հանդիպումից հետո մամուլի ասուլիս է անցկացվել։ Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, թե տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնումը կմեղմացնի Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը։ Արտգործնախարար Լավրովն ասել է, թե Սիրիայի կառավարությունը հաղթել է ահաբեկիչներին, բայց դեռ որոշ խմբավորումներ կան։ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որ երկրի ապագան պետք է որոշեն միայն սիրիացիները։
20:04 - 08 սեպտեմբերի, 2020
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խումբը օգոստոսին ականազերծել է 33 143 քմ ականապատ տարածք, բուժօգնություն ցուցաբերել՝ 1856 տեղաբնակի

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խումբը օգոստոսին ականազերծել է 33 143 քմ ականապատ տարածք, բուժօգնություն ցուցաբերել՝ 1856 տեղաբնակի

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238 230 քառակուսի մետր տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 120մմ ականանետի չպայթած արկ, 3 82մմ ականանետի չպայթած արկ, 14 OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, 9 հակատանկային TM-62П, 18 ՎՕԳ-17Մ, 7 ДШК-ի չկրակված փամփուշտ, 7 TM-62М , 3 РПГ-7, 1 ПМН-2, 1 TM-57, 1 ЗРП-2, 1 ОЗМ-721, 1 TM-62ПЗ: Հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1856 տեղաբնակի: Առաքելության առաջին օրվանից՝ 17 341 հիվանդի: Օգոստոսի 29-ին մարդասիրական խմբի 5-րդ բժշկական խումբը Հալեպ նահանգի առողջապահության պատասխանատու նախարար դոկտոր Զիադ Աջթահայի և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, Վերապատվելի Հարություն Սելիմյանի կողմից պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված աշխատանքներ: Չնայած Հալեպում համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
15:50 - 31 օգոստոսի, 2020
Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը |tert.am|

Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը |tert.am|

tert.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի հաստատել է վարչապետ Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ կառավարության նոր կազմը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Ալի Աբդալա Այուբը և Վալիդ ալ-Մուալեմը պահպանել են իրենց պաշտոնները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նախագահի գրասենյակի հայտարարությանը։  «Նախագահ Ասադը հրաման է արձակել Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ Սիրիայի նոր կառավարության կազմման մասին։ Գեներալ Ալի Աբդալա Այուբը նշանակվում է կառավարության փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Պարոն Վալիդ ալ-Մուալեմը՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար»,- ասվում է հրամանի տեքստում։  Սիրիայի կառավարության նոր կազմում ներառվել է 29 նախարար, որից 2-ը կանայք են։  Սիրիայի գազատարի՝ վերջերս տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետը փոխել է նավթի և էլեկտրաէներգիայի նախարարներին։
18:53 - 30 օգոստոսի, 2020
Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով |armenpress.am|

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել Է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը: «Իրադրության գնահատումից հետո պարզվել Է, որ պայթյունի պատճառը, որը տեղի Է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն Է»,- մեջբերում Է անում Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը նախարարի խոսքից: Գանիմը նաեւ հավելել Է, որ մասնագետներին հաջողվել Է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր Էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ Է աշխատանքի: Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել ԷլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել Է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:13 - 24 օգոստոսի, 2020
Տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը

Տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը

Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում  և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգենայի պարագաներ: Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:
13:18 - 22 օգոստոսի, 2020