Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետենկուրին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:  Արձանագրելով, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակի առաքելությունը համընկել է Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ժամանակահատվածի հետ՝ նախարար Միրզոյանը արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման գործում նրա ներդրումն ու ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:  Ընդգծելով, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը:   Զրուցակցիները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցության տարբեր հարցեր՝ գոհունակությամբ նշելով վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան այցերի իրականացումը, մասնավորապես 2022թ. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վատիկան և  2023թ. Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի ացը Երևան:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ 100 հազարից ավել հայության բռնի տեղահանմանը նախորդել էին սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական հարձակումը և շուրջ 10-ամսյա շրջափակումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Սուրբ Աթոռի կոչերին և հայտարարություններին՝ փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը:  Շեշտվել է պահպանվող հումանիտար խնդիրների, ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրամ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային դերակատարների գործուն ներգրավածության և գործողությունների կարևորությունը:   
21:21 - 13 հոկտեմբերի, 2023
Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ԼՂ հայերի տեղահանմանը, նրանց իրավունքների և հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ԼՂ հայերի տեղահանմանը, նրանց իրավունքների և հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը

Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:  Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձներին համահունչ բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ն փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների և առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը: 
09:16 - 13 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ն փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի. Միրզոյանը՝ Բոնոյին

ԼՂ-ն փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի. Միրզոյանը՝ Բոնոյին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, անդրադառնալով Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը:     Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ:  Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին:
13:47 - 11 հոկտեմբերի, 2023
Միրզոյանն ու ՄԹ արտաքին հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Միրզոյանն ու ՄԹ արտաքին հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հեռախոսազանգի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած՝ հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը: Անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:
17:24 - 10 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընեկների հետ աշխատանքներին:  ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ:
21:38 - 06 հոկտեմբերի, 2023
Միրզոյանը Մոհան Ռամեշ Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Միրզոյանը Մոհան Ռամեշ Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը զրուցակցին է հայտնել ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև' խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ:  Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:  ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ շարունակված քննարկմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի և առկա խնդիրների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
18:22 - 05 հոկտեմբերի, 2023
ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը. Միրզոյան
 |1lurer.am|

ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մենք վստահ ենք, որ բոլոր առկա հարցերը, խնդիրները, տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները պետք է հասցեագրել, լուծել քաղաքական ճանապարհով, բանակցութունների ճանապարհով, և մենք շարունակում ենք համոզված լինել, որ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին: «Ցավոք սրտի, մենք շարունակաբար տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը և պարբերաբար դիմում է ուժի կիրառման կամ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիքով: Ավելին՝ օրեր առաջ մենք ականատես եղանք քաղաքացիական բնակչության և ողջ ԼՂ հայ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, որի արդյունքում տեղի ունեցավ բռնի տեղահանություն, և այժմ ԼՂ-ում գրեթե հայ չի մնացել: Սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն դրսևորում է, և սա հերքելով չէ, սա իրողություն է, որը ողջ աշխարհը տեսել է: Կան ընթացակարգեր միջազգային զանազան ատյաններում, որտեղ ՀՀ-ը սահմանված կերպով հետամուտ լինելու է: Այնուամենայնիվ, ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ ՀՀ-ը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը: Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի լինելու, իրականանալու, այդ խաղաղությունը կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների վրա, երկու երկրների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա՝ հիմնված խորհրդային շրջանի ամենաթարմ լեգիտիմ քարտեզների վրա, դրա հիման վրա՝ նաև հետագա սահմանազատման գործընթացով. մի բան, որի մասին կողմերը, ըստ էության, քանիցս պայմանավորվել են. այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է և հանձնառու կառուցել խաղաղություն Հարավային Կովկասում, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, սուվերենության, անկախության փոխադարձ ճանաչման վրա: «Բոլոր մնացյալ հարցերը պետք է բխեն և կարող են լուծում ստանալ այս խոսույթի շրջանակներում, այդ թվում և ենթակառուցվածքների և մնացած բոլոր բխող հարցերը»,- նշեց ԱԳ նախարարը: Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հասու և սահմանված միջոցներով հետամուտ է լինելու նաև ԼՂ բնակչության իրավունքների պաշտպանությանը: 
18:42 - 04 հոկտեմբերի, 2023
Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի ու արձագանքի մասին

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի ու արձագանքի մասին

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ։ Մյուս կողմից՝ ես ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը եւ նրա գործակալություններն այս պարագայում, այո, ցավոք, ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Որքան գիտեմ պատրաստվում է համապատասխան գործակալության՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, եւ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն, համենայն դեպս սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից»,- նշեց Միրզոյանը։
18:31 - 04 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի` իր պաշտպանությունն ապահովելու համար. Կոլոննան հայտնեց պայմանագրի կնքման մտադրության մասին

Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի` իր պաշտպանությունն ապահովելու համար. Կոլոննան հայտնեց պայմանագրի կնքման մտադրության մասին

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները այսօր կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան: «Կցանկանայի հանրայնորեն ասել`  Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասաց նախարարը: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նախարարները կարող են առավել մանրամասն տեղեկություն հայտնել պայմանագրի կետերի վերաբերյալ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց. «Այս պահին չեմ կարող շատ հստակեցումներ ասել պայմանագրի մասին, միայն կարող եմ ասել, որ մի շարք հարցեր համաձայնեցվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև։  Մենք այս բնագավառում երկու կողմից էլ շատ լուրջ պատասխանատվությամբ ենք գործում, որպեսզի չառաջացնենք էսկալացիաներ։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի կողքին կա այնպիսի հարևան երկիր, որը անընդհատ թշնամական գործողություններ է իրականացնում»։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով տիկին նախարարը բավականին սպառիչ պատասխանեց՝ պայմանագրի վերաբերյալ հարցին։ «Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություննեին աջակցելու մասին է»,- հավելեց Միրզոյանը։  Այն հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան պահանջել է Հայաստանից դուրս գալ ՀԱՊԿ-ից, Միրզոյանը պատասխանեց. «Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել» ։    
22:00 - 03 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները հետևանք են Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի․ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները հետևանք են Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի․ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը:  Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի:
17:31 - 03 հոկտեմբերի, 2023
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջագզային դերակատարների միասնական քայլերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
12:00 - 03 հոկտեմբերի, 2023
Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այն ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին

Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այն ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը: «Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը: Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար: ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը: ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։
21:24 - 02 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր ԼՂ-ում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։ Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանի սկզբունքային մոտեցումն ու բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը:  Երկուստեք ընդգծվել է՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ քաղաքական հայտարարությունները բավարար չեն, և անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով և բազմակողմ հարթակներում երկու երկրների և խորհրդարանների միջև փոխգործակցությանը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ընդգրկուն երկկողմ օրակարգն ու տարբեր ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նաև շնորհավորել է կիպրացի խորհրդարանականներին՝ Կիպրոսի անկախության տոնի առթիվ՝ լավագույն մաղթանքները հղելով Կիպրոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը:
17:58 - 02 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:  ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման: Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին:
19:58 - 28 սեպտեմբերի, 2023