Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը |1lurer.am|
21:43 - 05 հոկտեմբերի, 2023

Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը: 

Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։ 

«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-հայտնել է Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել