ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝  Տոյվո Կլաարին

Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝ Տոյվո Կլաարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։ Երկուստեք կարոևորվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց ղեկավարների մակարդակով իրենց հասարակություններին խաղաղության հրապարակային ազդակների և ուղերձների հղումը և նշեց, որ ադրբեջանական կողմը հրապարակային դաշտում շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով, որոնք հնարավորություն չեն տալիս առաջընթաց արձանագրելու խաղաղ գործընթացում: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների»,- ասվում է հաղորդագրության մեջ ։
20:09 - 18 փետրվարի, 2020
Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի  օգտագործման քայլերը

Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի օգտագործման քայլերը

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները շեշտել են երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորել քաղաքական երկխոսության, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։  Զրուցակիցներն ուղենշել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։ «Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
13:58 - 16 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ: ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորեց նախարար Բարտոլոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված  համագործակցության դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Որպես երկկողմ փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին կրթության, մշակույթի, առևտրատնտեսական, խելացի գյուղատնտեսության և թափոնների կառավարման ոլորտները: Քաղաքական երկխոսության առավել խորացման համատեքստում երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և վերջինիս ընձեռած ներուժի լիրաժեք օգտագործման կարևորությունը: Արտգործնախարարները բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Մալթայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:  Նախարարներ Մնացականյանը և Բարտոլոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
13:30 - 16 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը:  Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։  Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:
13:26 - 16 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։  ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։  Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը:  Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան ընդգծեցին առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով: Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: 
14:23 - 15 փետրվարի, 2020
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հնդկաստանի  արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Գործընկերները գոհունակություն հայտնեցին միջազգային հարթակներում ձևավորված ավանդական փոխգործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները մեծապես կարևորեցին բազմաոլորտ համագործակցության խթանումը՝ մասնավորապես առևտրատնտեսական ներուժի լիարժեք կիրառման, գյուղատնտեսության,  դեղագործության, թեթև արդյունաբերության ոլորտներում կապերի խորացման միջոցով: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն ընդգծվեցին նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ երկու պետություններն ունեն խոր ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ:  ԱԳ նախարարներն անդրադարձան նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: 
13:12 - 15 փետրվարի, 2020
ՀՀ–ն իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները. Զ. Մնացականյան

ՀՀ–ն իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները. Զ. Մնացականյան

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակեցին վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկել Արաբական պետությունների լիգայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:
21:02 - 14 փետրվարի, 2020
Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդները Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։ Այս մասին փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,-նշել է Նաղդալյանը: Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել են 21 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Հայաստանի Հանրապետությունը, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները:
14:05 - 14 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։   «Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:43 - 13 փետրվարի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ

Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։ Սիրիացի   ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում: Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր   համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման  գործում։ ՀՀ ԱԳՆ
20:58 - 13 փետրվարի, 2020
Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության ձախողումը քողարկել ԼՂ հակամարտությամբ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության ձախողումը քողարկել ԼՂ հակամարտությամբ. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ  Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին: Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից: Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով: Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:  Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին:  
10:12 - 13 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։«Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
09:22 - 13 փետրվարի, 2020
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակը

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակը

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: «Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։  Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:25 - 12 փետրվարի, 2020